Մինչև վերջին շունչս չեմ մոռանա այս դեպքի մասին․․․Տարիներ առաջ սկեսուրս ստիպեց, որ նորածին երեխայիս մանկատուն հանձնեմ

Մինչև վերջին շունչս չեմ մոռանա այս դեպքի մասին․․Տարիներ առաջ սկեսուրս ստիպեց,որ նորածին երեխայիս մանկատուն հանձնեմ։ Մինչև վերջին շունչս չեմ մոռանա այս դեպքի մասին: Ամուսնացել էի ու ամուսնուս հետ շատ երջանիկ էինք, երբ իմացանք, որ շուտով բալիկ ենք ունենալու: Ինձ աշխարհի ամենաերջանիկ կինն էի համարում:

Բայց ամեն բան այնքան էլ իմ ուզածով ու պատկերացրածով չդասավորվեց:Երեխայիս ծնունդից մեկ օր հետո իմացանք,որ տղաս սրտի արատով է ծնվել ու դա հետագայում կարող է տարբեր բարդություններ առաջացնել, հնարավոր է վիրահատության խնդիրներ լինեն, անընդհատ դեղորայներ անհրաժեշտ լինի ու այդպես շարունակ:

Ես ամեն բանի պատրաստ էի, չէ՞ որ իմ երեխան էր ու պարտավոր էի ամեն ինչից անկախ իր կողքին լինել, բայց սկեսուրս այլ պլաններ ուներ: Ինձ ստիպեց, որ երեխային մանկատուն տանեմ ու ասաց, որ մեզ հիվանդ երեխա պետք չի ու հետո մենք նորից երեխա կունենա նք:Ես այդ ժամանակ ընդամենը 19 տարեկան էի ու չնայած նրան, որ իմ համար շատ ծանր էր, արեցի սկեսուրիս ասածով:

Հիմա անցել են տարիներ, ես ոչ մի կերպ գիշերները հանգիստ չեմ կարողանում գլուխս բարձին դնել, որովհետև հասկանում եմ, թե ինչ անմարդկային քայլի եմ գնացել ու ինչ եմ արել իրականում: Տեղեկություն չունեմ երեխայիցս ու մանկատնից էլ ոչ մի ինֆորմացի չեն տալիս, միայն ասում են, որ ողջ է:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS