Պատանեկության տարիներից եղել եմ այն կարծիքին, որ երեխան պետք է ծնվի լիարժեք ընտանիքում:Ես հան-դիպեցի Վիտալիկին և մտածեցի, որ սա իրական սեր է, բայց իրականում պարզվեց, որ հենց այդ սերը չի կարող հաղթահարել որևէ փորձության: Մենք ստեղծեցինք ընտանիք, որդի ունեցանք, միասին էինք արդեն 3 տարի: Պարզվեցի, որ ամուսինս լրիվ անլուրջ մարդ է:
Չէր կարողանում մեկ ամսից ավել մնալ նույն աշխատանքի մեջ: Երբեք նորմալ գումար չի աշխատել: Մենք միշտ հազիվ ենք ծայրը ծայրին հասցրել: Եկավ եկավ մի պահ, որ ես այլևս չկարողացա համբերել և մի անգամ ամուս-նուս ասացի, որ ես հոգնել եմ վեճերից և եկել է ժամանակը, որ ամուսնալուծվենք:Նա հոռում էր ամբողջ գիշեր, իսկ հաջորդ օրը, երբ ես վերադարձա տուն, տեսա, որ նա վերցրել իր իրերը, որդուս և հեռացել է տանից: Ահա և երջանիկ և ամուր ընտանիքի իմ պատկերը։
Երևի չխոսեմ այն մասին, թե որքան եմ տառապել այն օրերին, երբ որդիս ինձ հետ չէր, և որ սկեսուրս թույլ չէր տալիս նրան տեսնել։Ես մեկ ամիս շարունակ փնտրում էի որդուս: Եվ պարզվեց, որ ամուսինս պարզապես հոգ-նել է երեխայից, և նա առաջին հերթին փոքիիկիս տվել է սկեսրոջս, ով, ի դեպ, ինձ անգամ թույլ չի տվել իր տուն մտնել: Եվ այդ ծեր ու չար կինը հոգնելով թոռնիկից ուղարկել է նրան գյուղում գտնվող իր դստեր մոտ:
Ես գյուղում գտա երեխայիս: Տալս առանց որևէ վեճի տղայիս հանձնեց ինձ: Հանգիստ ու ամաչելով իր եղբոր և մոր արարքներից:Ես փոխեցի բնակարանս, աշխատանքս, ես ու որդիս սկսել ենք նոր կյանք և մեզ պետք չէ <<ամբողջական>> ընտանիք։