Մինչ ես ընկերուհուս հետ սուրճ էի խմում, նրա դուստրը իմ պայուսակն էր փորփրում, ընկերուհուս արձագանքը ինձ ապշեցրեց

Երբևէ եղե՞լ եք նման իրավիճակում. հյուր եք գնացել ընկերուհու տուն, զրուցում եք, սուրճ եք խմում ու հետո երբ տուն եք վերադառնում, պարզում եք, որ ձեր պայուսակից որոշ իրեր են բացակայում, այդ թվում նաև գումար:

Մենք նստած զրուցում էինք, նրա դուստրը խաղում էր սենյակում, հետո դուրս եկավ: Երբ ես վերադառնում էի տուն, տաքսի նստեցի ու մեքենայի մեջ հայտնաբերեցի, որ դրամապանակս չկա, ես փորփրեցի պայուսակս, ու հասկացա, որ չկա նաև թանկարժեք օծանելիքը, որ միշտ պայուսակիս մեջ էի պահում: Ես շատ պարզ հիշում էի, որ ընկերուհուս տանը, երբ հեռախոսը հանեցի պայուսակից, օծանելիքը և դրամապանակը տեղում էին:

Վերարկուիս գրպանում ես միշտ մանրադրամ եմ պահում և կարողացա վճարել տաքսու վճարը: Ես մտա տուն ու մտածում էի, ինչպես ասել ընկերուհուս, որ նա վատ չզգա, որ նրան չվիրավորեմ,  ես համոզված էի, որ դրամապանակն ու օծանելիքը նրա աղջիկն է վերցրել:

Ես զանգահարեցի նրան և կարկամելով նրան ասացի.

— Մի բան պիտի ասեմ, միայն խնդրում եմ, երեխայի վրա խիստ չբարկանաս, ուզում եմ, որ դու իմանաս, նա իմ պայուսակից հանել է դրամապանակս ու օծանելիքը, ես լավ հիշում եմ, որ դրանք իմ պայուսակի մեջ էին:

Ու հանկարծ լսեցի ընկերուհուս ամբարտավան տոնը.

— Լսիր, այդ ինչպես ես համարձակվում նման բան ասել, իմ երեխան հրեշտակ է, գողը ինքդ ես, լկտիությունդ չափ ու սահման չունի, անմեղ երեխային ինչ հանցանքի մեջ ես մեղադրում: Մոռացիր ինձ, այլևս իմ տուն չգաս:

Ես զարմանքից քար կտրեցի ու անջատեցի հեռախոսը, միթե՞ ես վատ բան արեցի, միթե՞ նա որպես ծնող չպետք է մտահոգվեր սեփական երեխայի այդպիսի վարքի համար:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS