Տատիկի բակում մեծացած հավի միս ուտելու ժամանակները վաղուց անցել են: Հիմա բոլորս ստիպված եք սուպերմարկետներից գնված մթերքով սնվել:
Սուպերմարկետում հավերը հայտնվում են թռչնաբուծական
ֆաբրիկաներից, որտեղ հայտնի չէ ինչով են դրանք կերակրվում, հաճախ էլ հակաբիոտիկներ են տալիս, որոնք օրգանիզմում մնում են մեկ շաբաթ, կամ ավելի:
Այնպես որ, պատրաստելուց առաջ լավ կլինի հավի միսը վնասազերծել:
Մաքրում ենք հավը հակաբիոտիկներից.
Եղանակ 1
Հավը եփելուց անմիջապես հետո թափեք արգանակը: Եթե հավը կերակրվել է միայն համակցված կերով, ապա այդ արգանակից ոչ մի օգուտ չի լինի:
Լավագույն դեպքում այն ուղղակի չի վնասի ձեզ:
Եղանակ 2.
Պետք է ամբողջությամբ չպատրաստել հավը, հանել ներքին օրգանները; Տոքսիկ նյութերը մեծ մասամբ կուտակվում են լյարդում ու երիկամներում:
Լավ կլինի հեռացնել մաշկը, քուչը: Լավ մաքրելուց հետո նոր պատրաստեք միսը:
Եղանակ 3
Հավը դրեք հատուկ լուծույթի մեջ` մեկ լիտր ջրին ավելացրեք երկու գդալ սոդա և քառորդ կիտրոնի հյութ:
Հավը երկու ժամ թողեք այդ լուծույթի մեջ, հետո այն դատարկեք ու նոր լուծույթ պատրաստեք, ևս երկու ժամ թողեք:
Ի դեպ, այս պրոցեդուրայի համար կարելի է վերցնել նաև հանքային ջուր, որը նույնպես լավ կմաքրի տոքսիններից և կփափկեցնի միսը:
Շատ հարմար է օգտագործել հենց պատրաստումից առաջ: