Մինչ հարսանիքը անում էին ամեն ինչ, բայց հարսանիքից հետո ամուս նուս ու իր հարազատների համար վերածվել եմ վարձու աշ-խատողի, միայն թե առանց վարձատրության․․․Ես նման վերաբերմունք իմ հանդեպ չէի սպասում։3 ամիս առաջ ամո ւսնացել եմ մի տղամարդու հետ, ում շատ էի սիրում, և ինչպես ինձ էր թվում՝ մեր սերը փոխա դարձ էր: Իսկ հիմա ես ապրում եմ մի մարդու հետ, ում չեմ ճանաչում: Ի՞նչ է կա տարվում…
Ամուսինս այլ մարդ է դարձել:Երբ մենք ծանոթացանք, ես 20 տարեկան էի, իսկ Ար սենը՝ 23: Նա բարի և լավ անձնավորո ւթյուն էր, ուներ հումորի զգացում, հոգատար էր: Մենք միասին շատ լավ օրեր ենք անցկացրել: Շուտով ամուսնացանք, շատ կարճ ժամանակ անց իմացա, որ հղի եմ:Արդեն 3 ամիս է, ինչ Արսենի կնոջ կարգավիճակում եմ, և մեր օրերն անցնում են մոտավորապես այսպես:
Արսենը գալիս է տուն և վազում համա կարգչի մոտ: Ես սեղան եմ գցում և նրան կան չում ընտրելու, ինչին նա պատասխանում է.
-Կբերե՞ս այստեղ:
Այսինքն նա նույնիսկ չի կարո ղանում սեղ անի մոտ նստել նորմալ մարդ կանց պես: Իսկ ես ուզում եմ նրա հետ խոսել մի քիչ, շփվել, պատմել ինչ-որ բաներ, լսել, թե ինչպես է անցել նրա օրը:Ամբողջ երեկո նա մնում է համա կարգչի մոտ և անդադար ինչ-որ բան ու-զում. սուրճ բեր, ջուր բեր, հագուստս արդուկիր և այդպես շարունակ:
Երբ ես փորձում եմ խոսել նրա հետ, բացատրել, որ ես տան աշխ ատող չեմ, այլ նրա կինն եմ, նա միշտ նույն պատասխանն է տալիս. ես գումար եմ աշխատում:Նա սկսել է ինձ վրա էլ գումար խնայել՝ ասելով, որ շուտով կծնվի երեխան և մենք մեծ ծախսեր կունենանք: Ես կհասկանայի նրան, եթե նա իր համար նոր համակարգիչ չգներ: Ամեն անգամ մեր խոսակցությունն ավարտվում է նրանով, որ
Արսենն ինձ հասկացնում է, որ ինձ ոչ ոք բռնի ուժով չի պահում այստեղ, այսինքն եթե ցանկանամ, կարող ենք ամուսնալուծվել:Եթե նա ինձ սիրեր, այդպես չէր վարվի…Ինձ այժմ այն միտքն է հանգիստ տալիս, որ երեխայի ծնունդը կարող է փոխել ամուսնուս վերա-բերմունքն իմ հանդեպ: