Միջոց ստամոքսի և հաստ աղիքի բուժման համար

Հաստ աղիքի բորբոքման՝ կոլիտի դեպքում ժողովրդական բժշկությունն առաջարկում է պարզ եւ արդյունավետ միջոց: Անհրաժեշտ է 1 բաժակ տաք ջրի մեջ եռացնել  երիցուկ, եղեսպակ, հազարտերեւուկ՝ յուրաքանչյուրից 1 թեյի գդալ եւ խմել օրը 7-8 անգամ՝ 1 ճաշի գդալ, 2 ժամը մեկ անգամ:

Բուժման կուրսը տեւում է 1-3 ամիս: Այս դեղամիջոցն անվնաս է եւ կարելի է երկար ժամանակ օգտագործել: Արդյունավետ է նաեւ ստամոքսաաղիքային այլ հիվանդությունների բուժման դեպքում: Ստամոքսի սուր եւ քրոնիկական բորբոքումների ժամանակ ժողովրդական բժշկությունն առաջարկում է օգտագործել կանաչ խնձոր: Այն պետք է ուտել վաղ առավոտյան՝ սոված փորին, կեղեւը մաքրած, որից հետո անհրաժեշտ է ոչինչ չուտել եւ չխմել մինչեւ  5 ժամ:

Այս բուժամիջոցի կուրսը 1 ամիս է: Բայց մասնագետները խորհուրդ են տալիս խնձորը միշտ էլ ուտել սոված փորին, որից հետո մի քանի ժամ ոչինչ չուտել, քանի որ հակառակ դեպքում գազեր են կուտակվում: Լինում են դեպքեր, երբ մարդ չունի որեւէ լուրջ խնդիր, բայց դիմադրողականությունը ցածր է եւ իրեն թույլ է զգում: Այս դեպքում առաջարկվում է օրգանիզմը մաքրել եւ բարձրացնել դիմադրողականությունը, ամեն առավոտ սոված փորին բերանը ողողել չզտված արեւածաղկի յուղով եւ այնուհետեւ թքել ու բերանը ողողել գոլ ջրով:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS