Թաիլանդական խոհանոցի ուտեստները առաձնահատուկ համ ունեն: Թաիլանդում ավանդական ուտեստները պատրաստում են հիմնականում մսից , բրձից, ծովային մթերքներից, մարինացնում են սոյայի սոուսով և բավականին մեծ քանակությամբ համեմունքներով: Սա իսկական պարգև է հետաքրքիր ուեստների սիրահարների համար:
Բաղադրիչներ
- Տավարի միս 300 գ
- Բուլղարական պղպեղ 2 հատ (կարելի է վերցնել կարմիր և կանաչ պղպեղ)
- Կոճապղպեղ – 3-5 սմ
- Կարմիր սոխ 2 հատ
- Սխտոր 3 ատամիկ
- Բուսայուղ 20 մլ
Պատրաստման եղանակը
- Միսը կտրատել խոշոր չափի կտորներով և մարինացնել սոյայի սոուսով և 10 մլ բուսայուղով:
- Թողնել 20 րոպե:
- Այդ ընթացքում սոխը կտրատել կիսալուսնաձև, կտրատել պղպեղը, կոճապղպեղն անցկացնել քերիչով, սխտորը խոշոր կտրատել:
- Թավայի մեջ տաքացնել մնացած բուսայուղը և տապակել միսը մինչև ոսկեգույն կեղև առաջանա:
- Ավելացնել կաթը և եփել մինչև հեղուկը լիովին գոլորշիանա: Այնուհետև ավելացնել պղպեղը, կոճապղպեղը, սոխը, սխտորը և եփել մարմանդ կրակի վրա 5 րոպե: Համեմել աղով պղպեղով, քարրիով և եփել ևս 30 րոպե:
- Ուտեստը մատուցել որևէ խավարտով, թաիլանդացիները նախընտրում են մատուցել բրնձի հետ
միասին: