ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ Մարքսի, պատմությունը հաճախ կրկնվում է. առաջին անգամ ի հայտ է գալիս որպես ողբերգություն, երկրորդ անգամ որպես «ՖԱՐՍ», տնազ:
Սովետի ժամանակ, Մոսկվայում լույս էր տեսնում «За рубежом» քաղաքական ամսագիր: Մի ծաղրանկար եմ հիշում. աֆրիկյան մի պետության ղեկավար՝ խոզակերպ մի «ՎՈԺԴ»-մարդակեր (բառիս բուն իմաստով), մատ է թափ տալիս դիմացը կանգնած բյուր-բյուրավոր մարդկանց, այսինքն, ամբողջ ժողովրդի վրա ու գոռում. «ԵՍ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄ ԵՄ ՁԵԶ»:
Նկարիչը ծաղրում էր, հասկացնելով, որ մեկ մարդն, ով էլ նա լինի, ի զորու չէ «ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ» ամբողջ ժաղովրդին: Սակայն ոչ՜ Մարքսը, ո՜չ էլ հիշյալ ծաղրանկարիչը լավ չէին ճանաչում, Նժդեհի ասած, հայի ՎԱՏԻՆ, քանի որ «պատմության անիվը» մեզանում հակառակն է պտտվում:
Օրինակ, բոլշևիկյան Օրհներգում ասվում է. «Ով ՈՉԻՆՉ էր, դառնում Է ԱՄԵՆ ԻՆՉ»: Հիրավի, ով «ՊԱԶ»-ի վարորդ էր, դարձավ Հայաստանի «ԵՐԿՐՈՐԴ ՊԱՐՈՆԸ», ով «ԿՐԱԶ»-ի շոֆեր էր, երկար «ՍՐՈԿՈՎ» դարձավ «ազգի հերոս», դեռ ավելին: «ուտելու» բան՝ 4-րդ դասարանի ՇՐՋԱՆԱՎԱՐՏ, խղճուկ «ДУШОНКАН» դարձավ զորեղ «ՏՈՒՇՈՆԿԱ»: Սա ի սկզբանե մի ՖԱՐՍ էր, տնազ, որ հետու մեր գլխին ջարդվեց՝ որպես ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ:
Մարքսը չէր ճանաչում հայ-բոլշևվիկյան, «տեղական արտադրանքի» ԱՎԵԼԻ ՄԱՐԴԱԿԵՐ իշխանավորներին, որոնք ՁԵՐԲԱԿԱԼԵԼ էին ամբողջ հայ ժողովրդին և ավելի, քան քսան տարուց ավել, պահում էին մութ ու ցուրտ զնդանում: Մի բան, որ պատմության մեջ ոչ մի ոսոխի տևականորեն չի հաջողվել: Եվ դեռ աշխարհին ներկայանում էին որպես Արցախի մասին հոգացող ՀԱՅ,ՄԱՐԴ, ՊԵՏԱԿԱՆ ԱՅՐ, ՀԱՅՐԵՆԱՍԵՐ:
Հ. Գ.
Մի զուգահեռ երկու հայի, պետական երկու «դոկտրինաների» միջև. Ապրիլյան պատերազմում մեր կորցրած հողերի չափը թաքցնում էին, փոփոխում թվերն, ըստ իրավիճակի, ու ասում. «Դրանք ԱՆՊԵՏՔ ՀՈՂԵՐ ԷԻՆ»:
Մի՞թե ՀԱՅՐԵՆԻՔԻ մասին կարելի է նման բան ասել: Չէ՞ որ ՏԻԵԶԵՐՔԸ, Հայոց Բիբլիական, արյունաշաղախ հողը լոկ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ արժեք չէ:
Իսկ տեսեք ինչ է ասում հայերի համար «պետք» ու «անպետքի» մասին ԻՍԿԱԿԱՆ ՀԱՅԸ, ԻՍԿԱԿԱՆ ԱՐՑԱԽՑԻ ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆԸ. «Հայության կոչումը» հոդվածում նա գրում է. «Մեր հոգեկան սնունդը ԱՐԱՐԱՏԻՑ է գալիս՝ չոր ու ցամաք. ՏՆՏԵՍԱՊԵՍ ԱՆՊԵՏՔ մի լեռ»:
Հիրավի, ՀՈԳԵՎՈՐԻՑ հեռու մարդիկ այնքան քիչ են մտածում, և այնքան շատ ուտում, որ իրենց գլուխը վերածվում է «սպառողական զամբյուղի» կամ «ՏՈՒՇՈՆԿԱՅԻ»…