Մի ժամանակ ապրում էինք օտար մարդկանց հետ՝ ընդհանուր տան մեջ․․․ նրանց արածից հետո՝ մեծ ու հասուն տղամարդ լինելով՝ արտասվեցի

Աղքատությունը թույլ է տալիս մարդկանց մտերմանալ կամ բացահայտել միմյանց հանդեպ անկեղծ զգացմունք-ները։ Կար ժամանակ, երբ մենք՝ կինս ու երեխաներս, ապրում էինք գյուղում, մեզ հետ էին բնակվում նաև տան տերերը։Ես ու կինս մոտ 30 տարեկան էինք, իսկ մեր հարևանները տարեց ամուսիններ էին, դրա համար էլ այն-քան մտերիմ չէինք։

Բնականաբար, լինում էին պահեր, երբե մենք շփվում էինք հարևանների պես, բարևում իրար, լուծում ընդհա-նուր հարցեր, երբեմն էլ լինում էին վիճաբանություններ՝ ընդհանուր տարածքի վերաբերյալ։ Ընդհանուր առ-մամբ վատ հարաբերությունների մեջ չէինք։Մի օր հիվանդացավ մեր աղջիկը։ Կինս դեկրետում էր, այսինքն աշխատավարձ չէր ստանում, միայն փոքր եկամուտ ուներ։ Մեր ընտանիքի միակ աշխատողը ես էի, և իմ վաստակածը բավականացրեց միայն հետազոտություններ անցնելուն։

Այն բանից հետո, երբ երեխայիս մոտ ախտորոշվեց հիվանդությունը, մեզ գումար էր պետք՝ Երևան գնալու ու բուժվելու համար։ Իսկ մենք նույնիսկ ճանապարհածախս չունեինք․․․ Կոլեգաներս, ծնողներս, կնոջս մայրը՝ ով ինչքան կարող էր, տվեց, բայց միևնույնն է, քիչ էր։Եվ մի օր երեկոյան, երբ ես ու կինս նստած էինք խոհանոցում՝ հուսահատված ու ջախջախված, ներս եկան տան տերերը ու մեզ ծրարով գումար տվեցին, հենց այնքան, որքան ընդհանուր առմամբ անհրաժեշտ էր։

Մեր ընտանիքի համար ամենածանր ու դժվարին պահին մեզ օգնեցին նրանք, ումից բոլորովին չէինք սպասում։ Տարեց մարդիկ,ովքեր մեզանից հարուստ չէին,ապրում էին թոշակով ու մեր տված չնչին վարձով, տվեցին իրենց ամբողջ կյանքի խնայողությունը՝ հանուն մեր դստերը բուժելու։ Ես այնքան շնորհակալ էի նրանց․․․ մեծ ու հա-սուն տղամարդ լինելով՝ արտասվեցի․․․

Երեխաս ապաքինվեց։ Հետագայում ես քաղաքում աշխատանք գտա, մեր ֆինանսական վիճակը կարգավոր-վեց։ Բայց մենք մինչև նրանց կյանքի վերջ շարունակեցինք այցելել ու օգնել ամեն հարցում։Աշխատանքի ըն-դունվելուց հետո առաջին հերթին վարկ վերցրեցի, որ գումարը վերադարձնեմ․․․ Այդ մարդիկ, ում համար դա հսկայական գումար էր, չէին ուզում հետ վերցնել․․․

Նրանք արդեն վաղուց չկան, բայց ես միչև հիմա ջերմությամբ եմ լցվում, երբ հիշում եմ նրանց մասին․․․ մեզ հարազատ դարձած օտար մարդկանց մասին․․․

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS