«Մի խորհուրդ իմ կողմից»․ Սարո Սարոյան

Քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բոլորիս մտահոգությունն այն է, որ եղած օրակարգով, հրապարակային ասվող թեզերով ու գործելու տեմպով մենք կհասնենք Նյու Վասյուկի։ Հեղափոխական գարունն ընտիր էր, իսկ ամռան ամիսները հանրության կողմից ավանսով տրված բավարար ժամանակ կառավարությանը՝ հանգստանալու ու կազմակերպվելու համար։ Բայց տեսեք քաղաքական ձեռքբերումների տերևաթափ աշունն ու ցուրտ ձմեռը հանկարծակի ձեր դիմաց չկանգնեն․ բոլորս ենք սառելու։ Մի խորհուրդ իմ կողմից․ ձեր իսկ կողմից նշանակված ու գործի մեջ թերացող պաշտոնյաներին ազատեք զբաղեցրած պաշտոններից ու այդուհետ մյուս պաշտոնյաներն ավելի լավ կաշխատեն, նոր նշանակվողները՝ նույնպես։ Միայն այնպես չլինի «քավության նոխազի» սկզբունքով ընտրեք թերացող պաշտոնյաններին՝ առավել հավատարիմներին անձեռնմխելի համարելով։ Հանրությունն ամեն ինչ տեսնում է, աչքակապության հնարավորությունը չկա այլևս մեր երկրում։ Քննադատությանն էլ նորմալ վերաբերվեք, դրանից արդար ու ազնիվ մարդիկ, առայժմ, միայն շահել են»։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS