Մի կարիքավոր ընքանիք կար, որոշեցի օգնել, բայց նրանք շնորհակալ լինելու փոխարեն դժգոհութկուն հայտնե-ցին․․․Այդ օրվանից որոշել եմ, այլևս ոչ մեկին ոչ մի օգնություն
Այս պատմությունը տեղի է ունեցել անցյալ ամառ: Շոգ եղանակ էր, գնացել էինք ամառանոց: Այդ ժամ անակ մեր կողքի տանը ամուսիններ էին ապրում, երիտասարդ էին, 25-30 տարեկան երևի: Շատ աղքատ էին ապրում, ծա-յրահեղ խեղճ էին: Գիտեի, որ կինը հղի է, իսկ ամուսինը չուներ մշտա կան աշխատանք: Հարևան ների տներում էր աշխատում. մի տեղ հող փորել, մի տեղ օգնել վերանորոգում անել:
Խան ութի վաճառո ղուհին շատա խոս կին է, ու նա բոլո րին պատ մում էր, որ ամուսինները միշտ պարտ քով սնունդ են խնդրում, այն էլ միայն հաց կամ մակարոնեղեն: Ու դրա համար էլ հարևանները, երիտա սարդին երբ աշխատանք էին առաջարկում, բացի գումարից տալիս էին՝ ինչ կարող են. սնունդ, հագուստ, անկողնային պա-րագաներ:
Ես երբ իմացա դրա մասին, որոշեցի ինքս էլ մի բանով օգտակար լինել նրանց: Քա նի որ վերջերս էինք տան հա-մար նոր սպասքեղեն գնել, իսկ հինը բերել ամառանոց,գնացի տեսնեմ, թե ինչն է լավ վիճակում, որ տամ նրանց: Հավաքեցի գդալ-պատառաքաղ-դանակներ, բաժակ ներ, թավա ու կաթսա, մի քանի ափսե՝ մեծ ու փոքր: Ինչ որ տվեցի նրանց, անթերի վիճակում էին, առանց ճաքերի ու գունա թափումների:
Երբ երիտա սարդը եկավ՝ օգնելու ամուս նուս, որ փոխեն խողո վակները, ես տուփի մեջ դասավորեցի սպասքե-ղենը ու գումարի հետ միասին տվեցինք նրան: Նա նույնիսկ շնորհակալություն չասաց… Ես էլ կարծեցի, թե հոգ-նած է, երևի շփոթվեց:
Հաջորդ օրը, երբ գնացել էի խանութ, վաճառո ղուհին պատ մեց, որ վաղ առա վոտյան մեր հարևանուհին է եղել այնտեղ ու բողոքել ինձանից՝ ասելով, որ նրանց տվել եմ իմ տան աղբը: Նրան դուր չի եկել, որ ափսեներն ու բա-ժակները տարբեր էին, կաթսան՝ հին, միայն թավան է հավանել:Հետո իմացա, որ միայն ես չեմ եղել նման հիմար իրավիճակում: Պարզվեց, որ նրանք դժգոհել են ուրիշների տված հագուստից, կոշիկներից, կենցաղային իրերից:
Այդ օրվանից սկսած էլ ոչ մեկին օգնելու ցանկություն չունեմ… հիասթափվել եմ մարդկանցից: