Մի հարուստ կինը եկավ հոգեբանի մոտ և գանգատվեց, որ երջանիկ չէ․ Այդ ժամանակ հոգեբանը ներս կանչեց իր ծեր մաքրուհուն ու․․․ՍԱ պետք է իմանան բոլորը։Մի հարուստ կին գնաց հոգեբանի մոտ և գանգատվեց,որ իր կյանքը դատարկ է,ոչ մի իմաստ չկա: Հոգեբա նն ուշադիր լսեց նրա ապրումների մասին, իսկ հետո ներս կանչեց տարեց մաքրուհուն:
-Հիմա Մարիան կպատմի ձեզ, թե նա ինչպես է գտել իր երջանկությունը: Ձեզանից պահանջվում է, որ դուք ուշադիր լսեք նրան:
Ծեր մաքրուհին մի կողմ դրեց հատակի փայտը ու սկսեց պատմել.
-Ամուսինս մшհшցել է քшղցկեղից, իսկ դրանից 3 ամիս անց ավտովթարը խլեց միակ որդուս կյանքը: Ես մնացի միայնակ: Չէի կարողան ում քնել, չէի կարողանում ուտել, չէի կարողանում ժպտալ… Ես նույնիսկ մտածում էի կյանքիս վերջ տալու մասին:Սակայն մի օր երեկ ոյան աշխատանքից տուն գնալիս նկատեցի մի փիսիկի, որը կանգառից քայլում էր իմ հետևից:
Դրսում այնքան ցուրտ էր,ես խղճացի նրան և տարա տուն:Կատուն քաղցած էր,և երբ ես նրան կաթ տվեցի,նա կերավ ամբողջը, իսկ հե տո սկսեց մլավել, քսվել ոտքերիս: Այդ պահին ես մի քանի ամսվա դադարից հետո առաջին անգամ ժպտացի:Ես մտածեցի, որ եթե փոք րիկ կատվին օգնելը ստիպեց ինձ ժպտալ, ուրեմն, հնարավոր է, ես կկարողանամ երջանիկ լինել՝ ուրիշներին լավություն անելով:
Հաջորդ օրը թխվածքաբլիթ պատրաստեցի ու տարա հիվանդ հարևանիս: Ես ամեն օր որևէ մեկի համար ինչ-որ բարի գործ էի անում: Նրանց ուրախությունն ինձ երջանկացնում էր:Հիմա իմ ախորժակին ու առողջությանը կարելի է միայն նախանձել:Ես գտա իմ երջան կությունը՝ այն ուրիշներին բաժանելով:
Երբ մաքրուհին ավարտեց խոսքը, հարուստ կինը սկսեց արտասվել…Նա շատ գումար ուներ,բայց վաղուց կորցրել էր այն,ինչը հնարավ որ չէ գնել:Կյանքը հիասքանչ է ոչ թե այն ժամանակ, երբ ինքներդ եք երջանիկ, այլ երբ երջանկացնում եք ուրիշներին: Երջանկությունը ոչ թե նպատակ է, այլ ՈՒՂԻ: Այն կախված չէ հանգամանքներից, երջանկությունը՝ ԳԻՏԱԿՑՎԱԾ ՈՐՈՇՈՒՄ Է