Ձմերուկը առաջին հայացքից է միայն հաճույքի ու քիմքի համար: Այն իրականում շատ առողջարար է նաև օրգանիզմին ու առողջությանը:Օրինակ 200 գրամ ձմերուկը պարունակում է 20 տոկոս վիտամին C և 17 տոկոս վիտամին A:
Վերջինս շատ հազվադեպ հանդիպող վիտամինի տեսակ է, որը բոլոր մթերքներում չէ որ կա: Հաշվի առնելով ձմերուկի <<չգնահատված լինելը>> օգտակար մթերքների ու մրգերի շարքում Aroxj.am-ը ձեզ է ներկայացնում 5 քիչ հայտնի, իսկ ոմանց համար անհայտ <<առողջարար>> փաստ ձմերուկի մասին:
1.Ձմերուկի բաղադրության մեջ կա մեծ քանակությամբ լիկոպին: Սա շատ կարևոր նյութ է, որ անհրաժեշտ է յուրաքանչյուրի օրգանիզմին: Այն գործում է որպես հակաօքսիդատն և օգնում է խուսափել քաղցկեղից ու սրտանոթային հիվանդություններից:
Ուսումնասիրությունների համաձայն, որպեսզի ձմերուկում լինեն մեծ քանակությամբ հակաօքսդատներ այն հարկավոր է պահպանել սենյակային ջերմաստիճանում:
2. Ձմերուկի հյութը օգնում է մեղմել մկանային ցավերը: Սրա պատճառը այն է, որ ձմերուկը պարունակում է նաև մեծ քանակությամբ ցիտրուլին:
Այն մարդու օրգանիզմի համար շատ կարևոր ամինաթթու է, ինչից կախված է օրգանիզմում արյան ճնշումը: Այն մեծացնում է նաև մկանային սպիտակուցների ավելացման: Հենց այդ պատճառով է, որ ծանր ֆիզիկական մարզումներից հետո ձմերուկի հյութը հանգստացնում է ցավերը մկաններում:
3. Ձմերուկի կեղևի օգտակար հատկությունները: Թարմ ձմերուկի կեղևը լավ միջոց է գլխացավերի դեմ: Իսկ չորացված ձմերուկի կեղևից կարելի է պատրաստել տարբեր հեղուկներ, որոնք կանխարգելում են միզուղային հիվանդություններից: ԱՅնպես որ մի թափեք ձմերուկի կեղևը այն օգտակար է:
4. Ձմերուկը <<դուրս է շպրտում>> օրգանիզմից տոկսիկները: Ձմերուկը անփոխարինելի է քրոնիկ լյարդի հիվանդություններ ունեցողների համար: Այն ապատոկսիկավորում է օրգանիզմը ու օգնում է լյարդի աշխատանքին: Այն նաև օգատակար է թունավորումների դեպքում: Մասնագետները խորհուրդ են տաիս շատ ձմերուկ ուտել հատկապես, հակաբիոտիկների կուրս անցած մարդկանց, քանի որ այն չեզոքացնում է դեղորայքի կողմնակի ազդեցությունը:
5. Ձմերուկի հակացուցումները: Իհարկե, ձմերուկը հաճելի է ուտել և այն օգտակար է գրեթե բոլորի համար: Բայց ինչպես բոլոր դեպքերում, այնպես էլ այս դեպքում, այն հակացուցված է որոշակի հիվանդությունների ու առողջական խնդիրների դեպքում:
Այն խորհուրդ չի տրվում դիաբետիկներին, երիկամներում քար ունեցողներին, պիելոնեֆրիտի, ենթաստամոքսային գեղձի բորբոքման կամ խնդիրների որոշակի աստիճանի դեպքում, ինչպես նաև շագանակագեղձի հետ կապված խնդիրներ ունեցողներին: