Մի տղամարդ անհաջողակ չէր ընտանիք ստեղծելու հարցում․․․Իմաստուն առակ, որը պիտի իմանան բոլորը։Մի տղամարդ այնքան
էլ հաջողակ չէր ընտանիք ստեղծելու հարցում, նրա ցեղի բոլոր անդամները տառապում էին անձնական հարաբերություններում սկ-
անդալների պատճառով…
Երբ նա դեռահաս էր, որոշեց, որ իր ընտանիքում այդպես չի լինի, և ինքն ամեն ինչ կանի, որ համերաշխ և սիրով լի ընտանիք ունե-
նա:Տղամարդը մեծացավ, գտավ ամենաբարի կնոջը, սակայն նա մի տարի անց իսկական հրեշ դարձավ:Տանն անպակաս էին սկան-
դալները, կռիվներն ու դժգոհությունները:Կինը մեծացել էր տատիկի և մոր հետ, ինքն էլ միշտ երազել էր մեծ և երջանիկ ընտանիք
ունենալու մասին:
Հանդիպելով ապագա ամուսնուն՝ հասկացել էր, որ հենց նա է իրեն պետք, սակայն մի տարի անց նույնպես սկսել էր մտածել, որ սխ-
ալվել է ընտրության հարցում:Հեռու անտառում ապրում էր մի իմաստուն մարդ, ով կարողանում էր լուծել տարբեր խնդիրներ՝ օգնե-
լով նույնիսկ ամենադժբախտ ընտանիքներին: Եվ ահա տղամարդն առաջարկում է կնոջը գնալ իմաստունի մոտ, որպիսի նա ինչ-որ
բան հուշի, օգնի:
Երկար ժամանակ էին գնում, հոգնեցին, բայց հասան: Մտան նրա մոտ՝ միմյանց հետ կռվելով, իսկ իմաստունը ժպտաց և նրանց
կանչեց ներս: Տարավ մի սենյակ, որտեղ կլոր սեղանի շուրջ նստած էին քաղցած և տանջված մարդիկ: Սեղանի մեջտեղի հատվա-
ծում դրված էր համեղ ուտեստով կաթսա, իսկ մարդիկ ունեին երկար պոչերով գդալներ: Մինչև կաթսա գդալը հասնում էր, սակայն
դրանով հնարավոր չէր ուտել:
Մարդիկ քաղցից մահանում էին, չնայած, որ ուտելիքն այդքան մոտ էր…Հետո իմաստունը տարավ հյուրերին ուրիշ սենյակ: Այնտեղ
ամեն ինչ նույնն էր, միայն թե մարդիկ ուրախ և կուշտ էին: Նրանց գդալները նույնպես երկար պոչով էին, սակայն այդ մարդիկ…միմ-
յանց էին կերակրում: Նրանք հասկացել էին, որ ավելի լավ է օգնել միմյանց, քան քաղցից մահանալ:
Ամուսիններն ամեն ինչ հասկացան, գնացին տուն և սկսեցին համերաշխ ապրել: Եվ մինչ օրս շնորհակալ են իմաստունին, որ նա ի-
րենց ցույց տվեց կյանքի իմաստը: