Մի տղա խանութում ձեռքը տարավ տատիկի պայուսակի մեջ. Ոստիկանը իսկույն բռնեց նարան ու հարվածեց, այինչ իրականում ոստիկանին էր պետք հարվածել

Հասնելով դրամարկղի մոտ  տարեց կինը, որ կլիներ մոտ 85 տարեկան, վճարեց և  ուզում էր դուրս գալ խանութից: Այդ պահին  մի երիտասարդ տղամարդ, թափթփված տեսքով, ձեռքը տարավ դեպի տատիկի պայուսակը, կայծակնային արագությամբ բացեց այն ու կրկին հետ քաշեց և ուզում էր արագ հեռանալ: Նրան կանգնեցրեց ոստիկանը.

— Լսիր ստահակ,  տատիկի՞ն ես կողոպտում:

— Ես ոչինչ չեմ վերցել, թող ինձ:

— Կանգնիր,- ասաց ոստիկանն ու ձեռքով մի ուժգին հարված հասցրեց  երիտասարդի դեմքին:

— Ես տատիկին օգնել եմ, այլ ոչ թե կողոպտել:

— Այդ ինչպե՞ս:

— Տատիկը  աղցան էր գնում,  վաճառողուհին տատիկին աղցանը տվեց առանց նռան հատիկների, երբ տատիկը հարցրեց, թե ինչու է նրան առանց նռան հատիկների աղցան  տվել,  վաճառողուհին նրան արհամարհեց և հաջորդ գնորդին սպասարկեց, ես մի նուռ գնեցի և գցեցի տատիկի պայուսակի մեջ:
Այդ ողջ ընթացքում տատիկն ուշադիր լսում էր, նայեց պայուսակի մեջ ու նկատեց նուռը: Դուրս բերեց այն և ցույց տվեց  ոստիկանին, ու հետո ձեռնափայտով մի  հարված հասցրեց նրան ու զայրացած ասաց.

— Ստահակը դու ես թե՞ նա, ազնիվ երիտասարդին գող ես անվանում, օրինակ վերցրու նրանից, լավ կլիներ դու էլ ուշադիր լինեիր ու մտածեիր ինչով օգտակար լինես:

Այնուհետև գրկեց երիտասարդին ու ասաց.

— Շնորհակալություն որդիս, ես իսկապես նուռ շատ էի ուզում, բայց գումարս չբավարարեց այն գնելու համար:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS