Մի քանի ամիս առաջ ծանոթացա մի գեղեցիկ կնոջ հետ․ Ընդամենը մի քանի հանդիպումից հասկացա, որ․․․Կարծես կախարդված
լինեմ։Ծանոթացա մի համակրելի և ուրախ կնոջ հետ: Մի քանի անգամ հանդիպեցինք՝ իմը չէր:Նա գեղեցիկ էր, ուրախ, բայց ինչպես
լինում է՝ ինձ համար նրա հետ ձանձրալի է, պարտադրվածությունը սկսվել էր. հանգստյան օրերը միասին, ընկերներիս հետ շփվել
թույլ չի տալիս,սկսվել էր «ծանոթացիր ծնողներիս հետ» և այլն:Որոշեցի՝ միմյանցից հեռանում ենք:Զանգում եմ և ասում. «Լուրջ խո-
սակցություն կա»:
Նա պատասխանում է. «Լավ, արի ինձ մոտ, տանը ոչ ոք չկա» Գնացի, նա ինձ անմիջապես ուղեկցեց խոհանոց և ապուր լցրեց: Հո-
տից արդեն պարզ էր, որ շատ համեղ է: Երկու ափսե կերա:Հետո տապակած կարտոֆիլի և թթու դրած վարունգի հետ կոտլետներ և
չի հարցնում, թե ինչ էիր ցանկանում խոսել:Իսկ ես արդեն չէի ցանկանում բաժանումից խոսել: Մտածում եմ. հիմա կսկսվի լացը, մի
անգամ էլ փորձեցի խոսել կարևոր թեմայի շուրջ… ավելի լավ է մի ուրիշ անգամ:
Վինի Թուխի նման քաղաքավարության համար մի քիչ էլ նստեցի և դուրս եկա:Հենց այդ օրվանից էլ սկսվեցին տարօրինակություն-
ները. պառկում եմ քնելու՝ երազումս նրան եմ տեսնում: Ոք մի դեպքում բաժանվել չի ստացվում: Փորձում եմ չզանգել՝ ձեռքս ինք ի-
րեն դեպի հեռախոսն է գնում: Քանի անգամ եմ ինքս ինձ ասում. վերջ վաղը կզանգեմ և կասեմ վերջ:
Իսկ վաղը զանգում և հանդիպման մասին եմ պայմանավորվում և + ապրելը ինչ-որ հաճելի է դարձել՝ եր արդեն նրա հետ սունկ հա-
վաքելու, ձուկ բռնելու եմ գնացել: Ծնողների հետ եմ ծանոթացել: Նա ինձ կախարդել է, բայց չգիտեմ ինչպես: Ցանկանում եմ ամուս-
նանալ…