Ներկա պահին մեծ զարգացումներ են գրանցվում ՏՏ ոլորտի աշխատաշուկայում, սակայն շարքային ծրագրավորողները ապագայում երկրորդ պլան կանցնեն: Առաջին պլանում կհայտնվեն այն մասնագետները, որոնք ոչ միայն կարողանում են կոդեր գրել, այլև տիրապետում են, օրինակ, բժշկական գիտելիքների: Գոյություն ունեն մասնագիտություններ, որոնք տարիներ անց մեծ պահանջարկ են ունենալու։
Տեղեկատվական անվտանգության պատասխանատու
Խոսքն այն մարդու մասին է, որը կկարողանա նորոգել համակարգը դրա խափանման դեպքում: Արդեն այսօր մասնագետները փորձում են նման խնդիրներ լուծել:
AR լրացուցիչ իրականության մասնագետ
AR-ը համակարգ է, որն օգտագործելիս մարդը հեռախոսի էկրանին նայելով տեսնում է մի բան, որն իրականում գոյություն չունի: Նախկինում այս համակարգը լայնորեն կիրառվում էր խաղերում, սակայն այսօր այն ցանկանում են ներդնել իրական կյանքում, հետևաբար անհրաժեշտ են վիրտուալ իրականություն ստեղծող մասնագետներ:
Կրիպտոարժույթի վերաբերյալ խորհրդատու
Սա այն մարդն է, ով ունի ֆինանսիստի կրթություն և միաժամանակ գլուխ է հանում վիրտուալ գումարից՝ բլոքչեյնից և բիթքոինից: Անհրաժեշտ են լինելու մարդիկ, որոնք ներդնողղներին կօգնեն միջոցներ ներդնել: Ոլորտը պահանջում է հստակություն, ճշգրիտ գիտելիքներ և մշտական հսկողություն:
Մեծ տվյալների վերլուծաբան
Մոտ ապագայում կյանքի ավելի շատ ոլորտներ կթվայնացվեեն: Օրինակ՝ հողի մեջ կտեղադրվեն սենսորներ, որոնք ցույց կտան հողի թթվայնությունը: Սակայն նման տեղեկությունը ճշգրիտ չի լինի, եթե այն մշակման չենթարկվի: Հենց դրա համար էլ անհրաժեշտ են լինելու վերլուծաբանները: