Մի քանի օր առաջ ամուսնուցս SMS ստացա՝ Շտապ տուն արի․ Գնում էի տուն, ճանապարհին մտածելով, որ ինձ ապահարզան է  կներկայացնելու, բայց․․․

Մի քանի օր առաջ ամուսնուցս SMS ստացա՝ Շտապ տուն արի․ Գնում էի տուն, ճանապարհին մտածելով, որ ինձ ապահարզան է
կներկայացնելու, բայց․․․Ընկերոջս ընտանիքը քայքայման եզրին էր; 20 տարի ապրել էին միասին, ունեին գեղեցկուհի աղջիկ, բայց,
ահա, որոշել էին բաժանվել: Ես մտածում էի, որ ոչինչ չի կարող փրկել նրանց ընտանիքը; Նրանք այնքան էին թշնամացել, որ նույն-
իսկ չէին կարողանում իրեր դեմքի նայել՝ առանց տհաճությունը թաքցնելու:

Ես շատ էի տխրել:Սակայն, վերջերս հանդիպեցի ընկերոջս կնոջը և ապշեցի: Նա երջանկությունից փայլում էր ու պատմեց ինձ հետ-
ևյալը:«Աղջիկս ընկերների հետ երկու օրորվ գնացել էին բնության գրկում հանգստանալու: Ես որոշել էի գնալ ընկերուհուս տուն, իսկ
ամուսինս՝ ձկնորսության: Աշխատանքս նոր էի ավարտել և ցանկանում էի դուրս գալ, երբ ստացա հաղորդագրություն ամուսնուցս.
«Շտապ տուն արի, մենք պետք է խոսենք»:

Ես մոտեցա մեքենայիս, մտածում էի գնալ, թե ոչ, կարծում էի, որ կանչում է ապահարզանի մասին խսելու համար: Անկեղծ ասած
հոգնել էի վեճերից և պատրաստ էի առանց բառ արտասանելու ստորագրել ապահարզանը: Այնուամենայնիվ, նստեցի ղեկին, գործի
գցեցի մեքենան, գնում էի ու մտածում, որ արդեն ամեն ինչի վերջը եկել է:Մեքենան կայանեցի ավտոտնակում, բացեցի տան դուռը և
կորցրեցի խոսալու ունակությունը. ողջ տան հատակին շարված էին մոմեր, աստիճանների վրա նույպես մոմեր էին դրված, իսկ նն-
ջասենյակից հաճելի երաժշտություն էր լսվում:

Ես բարձրացա վերև, ննջարանի հատակին ու մահճակալի վրա վարդի թերթիկներ էին թափված, իսկ առաստաղի մոտ պտտվում
էին սրտաձև փուչիկներ: Ես կարծես հեքիաթում լինեի, աչքերիս չէի հավատում, արցունքները հոսում էին աչքերիցս, միթե այսքան
ժամանակ ես չէմ զգացել նրա ՍԵՐԸ: Հետևում ոտնաձայներ լսվեցին ու ես շրջվեցի:Ամուսինս զարմացած հայացքով կանգնել էր նն-
ջասենյակի դռան մոտ, ես անմիջոպես վազեցի ու գրկեցի նրան:Մենք իրար քնքուշ ու սիրառատ խոսքեր շշնջացինք, չզգացինք ինչ-
պես եկավ գիշերը ու բացվեց առավոտը:

Մենք արթնացանք դռան թակոցից, մեզ հանձնեցին երկու ուղեգիր ներառյալ ինքնաթիռի տոմսերը՝ դեպի Կուրիլյան կղզիներ: Ու հի-
մա մենք շատ երջանիկ ենք: Ես շատ շնորհակալ եմ, որ նա այդ օրը ինձ տուն կանչեց և այդ ռոմանտիկ երեկոն կազմակերպեց»:Ես
նույնպես կարծեցի, որ այդ ամենը նրա ամուսնու ձեռքի գործն է: Սակայն պարզվեց, որ ոչ: Ամուսինն էլ իր հերթին մտածում էր, որ
այդ ամենը կնոջ ձեռքի գործն է:Եվ մի օր պատահական հանդիպեցի նրանց աղջկան, ով էլ պատմեց ողջ ճշմարտությունը:

-Ես գիտեի, որ նրանք սիրում են իրար, բայց չէի հասկանում ինչու լեզու չէին գտնում և որոշեցի նման բան անել; Ես և ընկերուհիս
չգնացինք մեր ընկերների հետ հանգստանալու, մնացինք տանը, ումից հնարավոր էր գումար պարտք վերցրեցի և գնեցի մոմերն
ու փուչիկները, իսկ ուղեգրի գումարը հենց ծնողներիցս էի վերցրել այլ պատրվակով:

Երբ մոմերը վառեցինք մայրիկն արդեն տան մոտ էր, երբ նա տուն մտավ, մենք հազիվ կարողացանք դուրս գալ իմ ննջարանի պա-
տուհանից: Սակայն մենք սպասեցինք մինչև հայրս վերադառնա, ես մտավախություն ունեի, որ նրանք իրար տեսնելուն պես կսկսեն
վիճաբանել ու աստված գիտի, թե ինչ կարող էր լինել:Սակայն, երբ տեսա նրանց գրկախառնված, արցունքները հոսեցին աչքերիցս,
ուզում էի գոչել. խնդրում եմ էլ մի վիճեք, ուզում եմ ձեզ միշտ այսպիսին տեսնել: Ես սաստիկ տանջվում էի, երբ նրանք վիճում էին,
իսկ նրանց բաժանության մտքից ես ինձ ամենադժբախտ մարդն էի զգում աշխարհում:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS