Ես վտսահ եմ, որ տղամարդիկ չեն կարող լինել հավատարիմ: Հենց այդ պատճառով էլ երբեք չեմ ամուսնանա…
Եղբայրս շատ ընկերներ ունի: Նրանք բոլորն էլ դավաճանում են իրենց ընկերուհիներին, էլ չեմ խոսում կանանց մասին:Նրանք հաճախ են հավաքվում մեր տանը: Եվ գիտեք, հաախ նրանցից այնպիսի բաներ եմ լսում, որ սկ-սում եմ ատել բոլոր տղամարդկանց:Եղբայրս ամուսնացած է:
ՎԵրջերս իմացա, որ նա սիրուհի ունի: Ես չէի ուզում հավատալ, իսկ հետո սկսեցի սպառնալ, որ կպատմեմ կնոջը, եթե վերջ չտա այդ ամենին:Սկզբում նա արդարանում էր, փորձում համոզել, որ դա սուտ է, իսկ հետո, երբ հասկացավ, որ ամեն ինչ լուրջ է, քիչ էր մնում ծեծեր ինձ:
Իսկ մի փոքր հանգստանալուց հետո, նա սկսեց ինձ բացատրել, որ տղամարդիկ այնպես են կառուցված, որ իրենց համար բարդ է միայն մի կնոջ հետ ապրելը: Երբ ես տեսնում եմ, թե ինչպես է նա ինչ-որ բան շշնջում կնոջ ականջին կամ համբուրում, ես ուզում եմ նրան հարվածել:
Եղբայրս երեխաներ ունի, իսկ կինն էլ շատ լավն է, նա մեզ արդեն հարազատ մարդ է, հենց դա է ինձ հետ պա-հում, որ նրան չպատմեմ ամեն ինչ:Եղբորս շնորհիվ՝ ես զզվում եմ բոլոր տղամարդկանցից, քանի որ վստահ եմ, որ ապագա ամուսինս ինձ հետ նույն կերպ է վարվելու:
Ես այժմ հորս էլ եմ կասկածանքով նայում, գուցե նա էլ իմ մորն է դավաճանել…Այդպես եղբորս ընկերական հավաքույթը կոտրեց բոլոր հույսերս և պատկերացումներս՝ կապված անթերի ընտանիքի հետ…