Մի քանի օր առաջ ինձ կանչեցին դպրոց ու մի լավ խայտառակեցին ողջ անձնակազմի առաջ․․․Դե հիմա ասեք, թե ինչպես վարվեմ
տղայիս ուսուցչուհու հետ։Ելենա Բորիսովնա,Դուք շտապ պետք է գաք դպրոց, այլապես ես ստիպված կլինեմ բողոքել տնօրենին:
Ձեր որդին այսօր ծեծել է դասընկերոջը: Սա ինչ խայտառակություն է:Լենան աշխատանքի վայրից թույլտվություն վերցրեց և շտա-
պեց դպրոց:
Իր որդուն լավ էր ճանաչում, նա ագ րեսիվ չէր, և ինչը կարող էր նրան ստիպել ծ եծել դասընկերոջը:Որդին, աչքի տակ կապտուկով,
բայց գոհունակ դեմքով, կանգնած էր ուսուցչուհու առջև: Մյուս տղան լա ց էր լինում, մաքրում էր պատ ռված շրթունքից հոսող ար-
յունը: Լենայի ար յունը սառեց երա կներում, միթե՞ իր որդին ընդունակ էր նման արարքի:
-Խնդրեմ: Հիացեք ՝ Ելենա Բորիսովնա: Ձեր որդին տեսեք ինչ օրն է գցել դասըն կերջը, այսպե՞ս եք դուք նրան դաստ իարակում:
-Սերգեյ, ի՞նչ է պատահել,-հարցրեց Լենան ՝ չճանաչելով որդուն: Սերյոժան երբեք ագրեսիվ չի եղել:
-Ես ծե ծեցի Միտյային, քանի որ նա վիր ավորեց մայրիկիս: Հպարտ ասաց տղան:
-Ինչպե՞ս, Ի՞նչ կարող էր նա ասել:
-Նա ասաց, որ մայրիկս «հին է, մոդայիկ չէ», և ասաց նաև, որ նման է ոզնու, այդպես բիզ-բիզ մազեր ունի: Հայրս ինձ սովորեցրել է,
որ միշտ պետք է պաշտպանեմ մայրիկիս, քանի որ նա կին է, որ կանանց միշտ պետք է պաշտպանել,-ասաց Սերյոժան և արժան-
ապատ-վորեն նայեց բոլորին ու խորը հոգոց հանեց:
Լենան բռնեց որդու ձեռքը և շրջվեով ուսուցչուհուն ասաց.- Ահա, մենք այսպես ենք դաստիարակում մեր որդուն, գնացինք, որդիս:
Նա, իհարկե, նրան նախատելու է տանը, քանի որ դեմ է բ ռ ունցքներով հարցերը լուծելուն: Բայց հոգու խորքում հպարտ էր նրա-
նով: