Մի քանի օր առաջ կանգառում մի զավեշտալի միջադեպի ականատես եղա․ Լավ, զարմանում եմ, ինչպես կարելի է այդքան․․․

Մի քանի օր առաջ կանգառում մի զավեշտալի միջադեպի ականատես եղա․ Լավ, զարմանում եմ, ինչպես կարելի է այդքան․․․Այսօր
կնոջս տարա հիվանդանոց և միայնակ պիտի տում վերադառնայի:Մոտենում եմ կանգառին, այնտեղ 8-9 հոգի կար կանգնած, իսկ
նստարանին մոտ 7 տարեկան աղջնակ է նստած արտասվում:

Դեմքից էլ երևում էր, որ երկար ժամանակ լացել է, բացի այդ ցրտից դողում էր: Կանգնած 8 հոգուց ոչ մեկը չէր մոտեցել երեխային,
որ իմանա, թե ինչ է պատահել:Աղջնակին հանգստացնելն այնքան էլ բարդ չէր. ես ուղղակի հարցրեցի, թե ինչ է եղել: Աղջիկը շունչ
քաշեց և ասաց, որ կորել է, սխալ տրանսպորտ է նստել:

Պարզվում է, այլ թաղամաս է հասել:Ես բնականաբար հարցրեցի, թե իրեն ուր է պետք գնալ:Խնդրեցի նաև ծնողների հեռախոսահա-
մարը, բայց երեխան չգիտեր:Աղջկա նկարագրելուց հասկացա, թե որտեղ է ինքն ապրում:

Բռնեցի ձեռքից, անցկացրեցի ճանապարհը, սպասեցինք երթուղայինին, նստեցրեցի երեխային, վճարեցի գումարը և խնդրեցի վա-
րորդին՝ աղջկան իջեցնել ճիշտ կանգառում:Աղջնակն ինձ շնորհակալություն հայտնեց և ուրախ բարձրացավ և նստեց: Իսկ իմ գլ-
խում միայն 2 հարց կար:

Ինչպե՞ս են ծնողները նման փոքր երեխային միայնակ թողնում, խեղճը ոչ ավել գումար ուներ, ոչ հեռախոս:Իսկ երկրորդն էլ, ինչը
նույնպես սարսափելի է, ինչպե՞ս էին կանգառում կանգնած մարդիկ այդքան անտարբեր մնում, մի՞թե նրանց չէին հուզել փոքր երե-
խայի արցունքները…Բոլորը զարմանում են, երբ երեխա է կորում, բայց հաճախ դա լինում է մարդկանց անտարբերության և անու-
շադրության պատճառով:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS