Մի քանի օր առաջ ճանապարհն անցնելիս մի միջադեպի ականատես եղա․․․Անցորդները ուղղակի հիացած էին

Երեկ ես ու ամուսինս մի արարքի ականատես եղանք, որի համար ոչ բոլորի համարձակությունը կբավականաց-նի: Իրավիճակը սարսափելի էր:Երեք շարքով մեքենաներ էին։Մանկասայլակով աղջիկն անցնում էր ճանապար-հը՝ դրա համար նախատեսված հատվածով:Ձախ շարքը կնոջը զիջեց ճանապարհը :

Մեջտեղի շարքը նույնպես կանգնեց: Կինն արդեն ճանապարհի մեջտե-ղի հատվածում էր, երբ երրորդ շարքում մեծ արագությամբ ընթացող մեքենա հայտնվեց։Մեջտեղի շարքում դի-մացը կանգնած վարորդը՝ տեսնելով այդ ամենը, կտրուկ թեքեց ղեկը դեպի աջ՝ արագընթաց մեքենայի առաջը կտրելով, ինչի շնորհիվ կնոջը պաշտպա-նեց իր մեքենայով:

Մոտեցող մեքենան հրաշքով հասցրեց արգելակել:Ես հետո դեռ երկար մտորում էի. արդյո՞ք ես ինքս կանեի նը-ման բան։Դուք չեք պատկերացնում, թե հետո քանի վարորդ էր ազդանշանում և բութ մատը վերև պահած՝ ող-ջունում համարձակ վարորդին:

Դա տեսնելուց հետո ես հասկացա, որ բարությունը չի վերանա աշխարհի երեսից, քանի դեռ կան նման մարդիկ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS