Մի քանի օր առաջ մայրացած կինը վերևի հարևանի բնակարանից պարբերաբար տարօրինակ ձայներ էր լսում․ Պարզվեց նրա ըն-
կերը․․․Լոնդոնի արևմտյան հատվածի բնակիչ, 24-ամյա Դանիելա Դևիսը ծանոթանում է Շեյն Մորիսի հետ։ Այդ ժամանակ աղջիկը
վարսահարդար էր աշխատում, իսկ Շեյնն օրերն անցկացնում էր ընկերների հետ կամ հեռուստացույցի առաջ նստած։
Առաջին կես տարին ամեն ինչ կատա րյալ էր, բայց երբ զույգը սկսեց միասին ա պրել, Դանիելան սկսեց կա սկածել, որ Շեյնն իրեն
դավաճանում է։ Շեյնն իր հեռախոսը տանը չէր թողնում, բայց երբ Դանիելան սկսում էր խոսել դրա մասին, ընկերուհուն խիստ կաս-
կածամիտ էր անվանում։Վերևի հարևանուհին Դանիելային ասաց, որ Շեյնը նրան վատ ամուսին կլինի։
«Ծիծաղելի էր նրանից այդ խոսքերը լսելը, որովհետև նա ու Շեյնը մտերմացել էին,- հիշում է Դանեիլան։- Շեյնն անը նդհատ վազում
էր նրա տուն՝ ծխախոտ վերցնելու ու մի կես ժամ բացակ այում էր։ Բայց նա էդպիսին էր։ Գնում էր խանութ ու միայն մի քանի ժամից
էր տուն գալիս և ամեն անգամ արդ արացում էր գտնում»։
«Ես ուզում էի հավատալ նրան, բայց ինչ-որ բան անհանգ ստացնում էր ինձ»,- շարունակում է Դանիելան։Մոտ ավորապես այդ նույն
ժամանակ Դանիել ան սկսեց իրեն վատ զգալ։ Շուտ ով պարզվեց՝ նա հղի է։ Բայց դա երկար չտևեց․ Դան իելան վիժեց։ Զույգը չէր
հանձնվում՝ ձգտելով երկրորդ անգամ հղիանալ։
Եվ Դանիելան դարձ յալ հղիացավ։Շեյնը, սակայն, սովորության համաձայն սկսեց գիշերվա կեսին անհետանալ։ Ի վերջո փեսացուին
պատին դեմ տալով՝ Դանիելան սարսա փելի ճշմարտությունն իմա ցավ նրանից։Շեյնը խոստովանեց, որ դավ աճանել է Դանիելային
երկու կանանց հետ։ Աղջիկը որոշեց տեղափոխվել մոր տուն և երկու օր անց հետաքրքրասիրությունից դրդված նայեց Շեյնի Face-
book-յան հաղորդագրությունները, քանի որ գիտեր նրա ծածկաբառը։
Տեսածը ցնցեց Դանիելային․ փաստորեն Շեյնը շարունակում էր իրեն դավաճանել տասնյակ կանանց հետ,այդ թվում՝ վերևի հարևա-
նուհու։Գազազած Դանիելան որոշում է վրեժ լուծել։ Նա Շեյնի՝ սիրային հաղորդագությունների սքրինշոթները դնում է նրա պատին՝
տեղեկությունը մատչելի դարձնելով նրա ընկերների ու ընտանիքի անդամների համար։
Դրանից հետո շատ մարդիկ զանգեցին Դանիելային։ Զանգողների թվում էր նաև Շեյնը, որը հույսը չէր կտրում, որ կվերականգնի
հարսանցուի հետ հարաբերությունները։ Ի վերջո Դանիելան ստիպված եղավ դատարանի որոշում կորզել, որով Շեյնին արգելվում
էր մոտենալ իրեն։