Մի քանի օր առաջ տղաս ասաց, որ ամուսնանում է․ Այժմ ես զրկված եմ ապրելու համար և՛ միակ եկամուտից, և՛ միակ որդուցս

Ես մի տղա ունեմ, ամուսինս լքել է մեզ, երբ երեխաս դեռ 5 տարեկան էր։ Միայնակ մեծացրել եմ նրան, տվել ա-մեն ինչ։ Հիմա որդիս արդեն 31 տարեկան է։ Մի քանի օր առաջ նա ուրախ եկավ տուն ու հայտնեց, որ ամուս-նանում է։ Հետո ծանոթացրեց ինձ Սոնայի հետ։ Ես իհարկե ուրախ էի, լավ աղջիկ էր երևում, բայց չէի ուզում, որ տղաս առանց երկար մտածելու նման պատասխանատու որոշում կայացնի։

Սոնայի հետ արդեն մոտ կես տարի հանդիպում են։ Գյուղից եկած հասարակ աղջիկ է, այստեղ ոչինչ չունի, երևի ուրախացել է, որ տղաս նրան ուշադրություն է դարձրել։Ես կլռեի, եթե չլիներ մի մեծ խնդիր։ Բանն այն է, որ մայ-րս իր բնակարանը կուտակել է ինձ ու որդուս։ Ես ինքս այնտեղ իմ հաշվին վերանորոգում եմ արել և տվել վար-ձով։ Արդեն մոտ 15 տարի հանգուցյալ մորս բնակարանի վարձը մեր հիմնական եկամուտն է։ Ճիշտ է, որդիս աշ-խատում է, բայց նույնիսկ չգիտեմ՝ թե կոնկրետ որքան։ Երբեք չեմ հարցրել և նրանից գումար չեմ ուզել։

Մի խոսքով, որդիս ասաց, որ ինքն ու Սոնան պատրաստվում են առաձին ապրել։ Եվ տղաս հայտնեց, որ ինքն էլ տատիկի տանն ապրելու իրավունք ունի, այնպես որ իրենք հարսանիքից հետո այնտեղ են բնակվելու։ Իսկ ես 54 տարեկան եմ, հիվանդ, աշխատել չեմ կարող, թոշակ չեմ ստանում, ինչպե՞ս եմ ապրելու․․․ Այս ամենը լսելուց հե-տո տղաս խորհուրդ տվեց գործ գտնել․․․

Առաջարկեցի, որ միասին ապրենք,2 սենյականոց բնակարան է,բոլորիս տեղ կա։Ննջարանն իրենց կզիջեի, ինքս էլ փակ պատշգամբում ինձ մի մահճակալ կդնեի։ Բայց ոչ, նրանք համաձայն չեն։Ես ուղղակի վստահ եմ, որ Սո-նան է նրան այդքանը խրատ տվել, որդիս իր կամքով երբեք ինձ հետ այդպես չէր վարվի․․․ երևի․․․

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS