Մի քանի օր շարունակ տեգրս ինտերնետով աղջիկների հետ էր շփվում․ հանկարծ նկատեցի, որ եղբորս կնոջ հետ է գրվում․․․

Ձեր խորհրդի կարիքն ունեմ , ահավոր վատ իրավիճակի մեջ եմ։Խոսքը եղբորս կնոջ մասին է․

Ասեմ որ շատ երկար է ստացվելու պատմությունս, խնդրում եմ ներողամիտ լինեք, ասելիքս շատ է , ահավոր լարված եմ ու անհանգիստ ։Չգիտեմ , որ մասը կրճատեմ , ինչը գրեմ կամ չգրեմ , շատա երկար ստացվել։
Ուզում եմ նախ ասել այն, որ եղբայրս և իր կինը չեն փայլում իրենց հարաբերություններով։ 6 տարի է ամուսնացած են, բայց համատեղ անգամ 6 ամիս ապրած չկան։

Անընդհատ բաժանություններ, խռովություններ։ Մեկ սեր ,ուշադրություն, հոգատարություն, մաքրություն , կանացիություն է ակնկալում, մյուսը՝ փող, հարմարավետություն, ընտանեկան բոլոր տոները ռեստորանում նշելու հնարավորություն, ամեն տոնին ոսկյա զարդի կամ գումարի ակնկալիքով։

Այսինքն առանց որևէ ջերմ վերաբերմունք տալու, անգամ սովորական բարևը չասելու դիմաց ինչ որ եթերային վերաբերմունք ու երկնքից աստղերա սպասում։Եղբայրս էնպես չի որ շատ նորմալ, աշխատասեր, կամ շնորքով մարդա, նա անպատասխանատու է , անլուրջ, և նման տղամարդու վրա հույս դնել ուղղակի հնարավոր չէ։ Կարծում էի փրկությունը այն կլիներ եթե զգար որ տանը իրեն սիրող ու սպասող կին կա։

Եղբորս կյանքում ուրիշ կանայք կան , նրանք շատ են և հաճախ է փոխում։ Նա կարող է ամիսներով տուն փող չուղարկել \ վերջին մեկ տարին դրսում է\ չմտածել երկու երեխաների մասին, հույսը նա է , որ ծնողներիս և հարսի աշխատավարձով թող ապրեն։Հարսս էլ ապրում է ագրեսիայով, չարդարացված սպասելիքների ցավով։

Անտարբեր է ամեն ինչի հանդեպ, տան մաքրությամ կամ երեխաների դաստիրակությամբ ընդհանրապես չի զբաղվում։Ուղղակի իրեն չնեղացնելու համար ծնողներս ոչ մի բանի վրա չեն խոսում, ասենք կարող է մաման ու պապան գործից տուն գան , նա չմտածի որ պետք է հաց դնի , ճաշ պատրաստի, խոհանոցում եփում թափում է միայն իր ու իր երեխաների համար։

Կեսօր է աշխատում ու միշտ շուտ է տանը լինում , քան ծնողներս։ Չեմ էլ հիշում տան մետլախը կամ պարկետը երբ է վերջին անգամ ուղղակի թեթև խոնավ շորով քսել։Ծնողներս երբեք չեն բողոքում, ինչը արված չէ մայրս ինքն է անում, այդքանի հետ մեկտեղ երեխաների գեղագիտական ճաշակով զբաղվում, հեքիաթներ պատմում։
Մի քիչ էլ իմ մասին, ունեմ հոյակապ ամուսին, ում մասին շատ շատերը կերազեին, շատ բարձր իր մարդկային հատկանիշներով , շատ վստահելի և բարոյական։

Ընտանիքն էլ շատ հոյակապ է , ի լրումն ասեմ ,որ մեր տանը երբեք ինչ որ էժանագին կենցաղային հարցեր չեն եղել, որ հարս ու կիսուր վիճենք կամ այլ բան , ամուսիրնս իսկական տղամարդ է , տունը ինքն է կառավարում և եթե ես ինչ որ հարցում թերանում եմ , սխալ եմ ՝ դա միայն նկատում ու խստորեն հետս խոսում է ամուսինս, սկեսուրս իմ կողքին է, մամայիս շատ է նման բնավորությամբ, ինձ շատ է օգնում, իհարկե չեմ չարաշահում։

Ամուսինս չի սիրում ու երբեք չի թողնի խառնվեմ եղբորս , ծնողներիս կյանքին, ամուսնուս հետ ամեն ինչ քննարկում ենք, օգնում ենք ինչքան հնարավոր է , բայց երբեք թույլ չի տալիս թեկուզ խորհուրդի տեսքով խառնվեմ, ասում է որ վերջում բոլորը իրար հետ լավ կլինեն իսկ ես մեղավոր, իհարկե վստահ եմ որ ամուսինս ճիշտ է ։

Այսքան երկար պատմեցի նրա համար որ ճիշտ ըմբռնեք թե ով ով է , որ խորհուրդներ տալուց չքլնգեք որևէ մեկին, որովհետև ուզում եմ խոսել հարսիս արարքից , որն ինձ համար անթույլատրելի է, բայց իրեն դատելիս չմոռանաք թե ինչպիսի ամուսին ունի․ ․Անցնեմ բուն թեմային։Օրեր առաջ տեգրս, ով ամուսնացած չի , կողքս նստած ինտերնետով աղջիկների է ցույց տալիս ու իրար հետ քննարկում ենք թե ով է սիրուն , ով տգեղ,,

մենք հաճախ ենք նման կատակներ անում ու ցույց տվեց ՌՈՒԼԵՏԿԱ կոչվող ծանոթությունների չատը, որտեղ շփվում են միայն վիդեոչատով։ Եթե կան այդ չատին ծանոթ մարդիկ կհասկանան ասելիքս,, տեգորս ասելով ոչ մի նորմալ աղջիկ չի մտնի այդ սայթ, այսիքն այդտեղ մտնում են միայն սեքսի մասին խոսելու,շփվելու նպատակով և ոչ թե նկարներ են դրված այլ միանգամից օնլայն միանում ես ծրագրի կողմից ընտրված որևէ օգտատիրոջ օնլայն վիդեոյին։

Ու միասին նստած ենք, տեգրս հերթով թարմացնում է էջը , որտեղ տարբեր աղջիկներ են հերթով միանում, մեկ էլ ինչ տեսնենք , տեգրս պատահմամբ միացավ հարսիս հետ,,,, նա էլ վիդեոյով միացել էր , սենյակը, անկողինը , իրա դեմքը սաղ պարզ երևացին, զարմանքից ու անակնկալից մինչև ուշքի կգայինք, նա շատ արագ անջատեց ։

Հետո ամուսնուս պատմեցի , էլի ասում է չխառնվեմ, ոչինչ չձեռնարկեմ, առավել ևս մամայիս չասեմ , բայց էնպես չի որ մամայիս ասեմ ինչ որ բան կարող է ձեռնարկել։Ու ոչ տեգրս ոչ էլ ամուսինս հաստատ հարսիս հանդեպ իրենց վերաբերմունքը չեն փոխի ու ցույց չեն տա որ գիտեն , կամ չեն անի այնպիսի բան որ նրա արժանապատվությանը կպնեն։ Ու ես չեմ մտածում իմ մասին, որ կարողա ինձ երեսով տան կամ այլ ինչ, դա ոչ մեկի գործը չի, իմ համար չեմ անհանգստանում։

Բայց չգիտեմ ինչով օգնեմ, ինչ անեմ , ոնց բացատրեմ, ախր դա մենք ենք տեսանք ու լռեցին, բա որ հենց հարսիս կողքի պադյեզդից մեկը տեսնի ու սաղին հայտարարի, կամ իրեն, մեզ ճանաչող որևէ մեկը,,,,

այդ դեպքում կմոռացվի իմ եղբոր բոլոր թերություններն ու սխալները ))))))))))) ուղղակի եթե ամեն մեկը իր համար պիտի ապրի , թող հարսս էլի հավաքվի գնա իրա հոր տուն, իր հորն ու մորը խայտառակ անի, ոչ թե մեր տանը ինչ քաք ասես ուտի հետո իմ հերն իրեն մեղավոր զգա։Մի բան էլ ասեմ , եղբայրս ու հարսս երկու տարի էլի բաժանված էին, տարի ու կես առաջ հարսս անակնկալ զանգումէ եղբորս ու ասում եթե ուզում ես հետս միանաս, երեխեքին տեսնես արի հիմա մեր հետևից։

Եղբարս գնաց ընտանիքին հավաքեց բերեց , երեք չորս ամիս անց գնաց ՌԴ ու մինչև հիմա այնտեղ է։Հետո հարսիս հարևաններից իմանում ենք , որ հարսիս քաղաքում ինչ որ տղամարդու հետ են տեսել , ու ծնողները հեռախոսը խլել են ձեռքից, փակել տանը, ու ազատությունը պայմանով են տվել եթե համաձայնվի միանա իր ամուսնուն ու վերականգնի իր ընտանիքը, այդ ընթացքում բոլորիս արգելված էր երեխաներին տեսնել։ Դե եկավ միացավ ․․․

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS