մի օր երեկոյան կանգնած էի կանգառում․ Հանկարծ նկատեցի մի տղամարդու՝ ավելի վրա նստած թռչկոտում էր

Մի օր ուշ երեկոյան կանգնած էի կանգառում, մոտակայքում մարդ չկար։ Սպասում էի վերջին ավտոբուսին։ Հանկարծ տեսնում եմ, որ հեռվում ինչ-որ մեկը ցատկոտում է։Ես վախեցա։ Մտա կանգառի ներսը ու տեսնում եմ․ երկար ավելի վրա մի տղամարդ է նստած ու ցատկոտելով մոտենում է ինձ։ Հասավ կանգառի մոտ ու ասաց․

-Հն, ավտոբուս չկա՞։

Ես էլ վախից քարացել եմ, մի կերպ եմ բացում բերանս, որ խոսեմ․

-Չէ, բայց շուտով կգա։

-Դժվար գա, ուշ ժամ է, արի, նստիր, քեզ տուն տանեմ։

Ես էլ ավելի վախեցած․

-Չէ, չէ, ի՞նչ եք ասում, ես ինքս կհասնեմ։

Տղամարդն էլ կոպիտ պատասխանում է․

-Ասացի նստիր, թե չէ բենզինը կվերջանա։

Նայում եմ շուրջս՝ մարդ չկա, ոտքերս արդեն դողում էին վախից։ Մտածում եմ, երևի հոգեբուժարանից է փախել։ Որոշեցի հնազանդվել, հետո ընթացքում մի բան կմտածեմ։Նստեցի ավելի պոչին ու մենք սկսեցինք միասին ցատկոտել։ Ցատկելով գնում ենք առաջ, իսկ ես մտածում եմ՝ լավ, հետո ի՞նչ է լինելու։

Հանկարծ ավելի վարորդն ասում է․

-Դու հենց այնպիս մի նստիր, մեկ-մեկ էլ գոռա «Յեհուուուու»։

Վերջապես հասանք իմ շենքի մոտ։ Երբ ես ասացի, որ տեղ ենք հասել, ի զարմանս ինձ՝ տղամարդն «արգելակեց իր ձիուն»։

-Շնորհակալություն մի հայտնիր, որ քեզ անվճար տեղ եմ հասցրել։ Գուցե մինչև բնակարան ուղեկցե՞մ, արդեն մութ է։

-Ոչ, ոչ, առաջին հարկում եմ ապրում, կարիք չկա,-պատասխանեցի ու կայծակնային արագությամբ վազեցի շենքի ներսը։

Մտա տուն, պայուսակս գցեցի հատակին ու նստեցի դռան մոտ, փորձում էի ուշքի գալ։Պատմեցի աղջկաս տեղի ունեցածի մասին, նա ինձ խելագարի տեղ դրեց։Առավոտյան տվեցին դռան զանգը։ Բացում եմ, իսկ այնտեղ երեկվա «հերոսն է»։ Արդեն ուզում էի նորից փակել, իսկ նա ասում է․

-Սպասեք, եկել եմ ներողություն խնդրելու։ Մենք երեկ ընկերներով խաղաքարտ էինք խաղում, ես պարտվել էի ու պիտի կատարեի նրանց ցանկությունը։ Ընկերներս էլ հումորով են ու լավ ֆանտազիա ունեն։ Ներեցեք մեր տարօրինակ հումորի համար։

Ես հիմա ծիծաղով եմ հիշում այդ պատմությունը, բայց սկզբում՝ մոտ երկու շաբաթ, անկախ ինձանից վախով էի նայում շուրջս, ինձ թվում էր, որ էլի ինչ-որ մեկը ցատկելով գալիս է դեպի իմ կողմ։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS