Մի անգամ Երջանկությունը գնում էր անտառով ու հանկարծ փոսն ընկավ, նստեց ու սկսեց դառնագին լաց լինել: Այդ պահին մի մարդ է անցնում, Երջանկությունը լսում է քայլերը և բացականչում:
— Բարի մարդ, հանիր ինձ այստեղից:
— Իսկ ինձ ինչ կտաս դրա դիմաց, — հարցնում է մարդը:
— Իսկ դու ինչ ես ուզում, — հարցնում է Երջանկությունը:
— Ես ուզում եմ մեծ ու գեղեցիկ տուն ծովափին, որ արժենա միլիոն դոլար:
Երջանկությունը կատարեց այդ մարդու ցանկությունը, իսկ այդ մարդը մտավ տան մեջ ու մոռացավ օգնել Երջանկությանը: Երջանկությունը սկսեց ավելի բարձր լաց լինել:
Հանկարծ կրկին ոտնաձայներ լսեց:
— Բարի մարդ, հանիր ինձ այստեղից:
— Իսկ ինչ կտաս դրա դիմաց, — հարցրեց մարդը:
— Իսկ դու ի՞նչ ես ուզում, — ասաց Երջանկությունը:
— Ուզում եմ թանկարժեք մեքենաներ ունենալ, տարբեր մակնիշների:
Երջանությունը կատարեց այս մարդու ցանկությունը, և վերջինս շատ ուրախանալով, անմիջապես սլացավ իր մեքենաները վայելելու, սակայն մոռացավ Երջանկությանը օգնել:
Երջակությունն ավելի ուժգին սկսեց լաց լինել: Հանկարծ մի մարդ նկատեց, որ անցնում էր մոտերքով:
— Բարի մարդ, ինչ կլինի ասա ինչ ես ուզում, միայն թե հանիր ինձ այս փոսից:
— Ինձ ոչինչ պետք չի, — ժպտալով ասաց մարդը ու Երջանկությանը դուրս բերեց փոսից:
Այդ օրվանից Երջանկությունը վազում է այդ մարդու հետևից ոչ մի քայլ հետ չմնալով նրանից:
Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն