Մի օր որդիս պատառոտված շորերով տուն եկավ․ Ինչպես հարցրեցի, չասաց ինչ է պատահել․ 2 օր անց մեր դուռը թակեցին․․․
Իմ անչափահաս որդու հերոսական արարքը.. Այսօր ես ձեզ կպատմեմ մի զարմանալի պատմություն, որը պատ-մեց ինձ 15-ամյա որդիս:Սկզբում ես շատ վախեցա,երբ նրան տեսա կեղտոտ ու պատառոտված հագուստով,իսկ հետո ահա թե ինչ պատմեց։
Որդին ուշ երեկոյան վերադառնում էր մարզասրահից: Մոտենալով մեր մուտքին նա լսում է մի աղջկա օգնութ-յուն կանչող ձայնը։ Որդիս անմիջապես օգնության է հասնում։ Տեսնում է մի տղամարդ քաշ քշում է մի աղջկա, վերջինս փորձում է ազատվել նրա ձեռքից և օգնություն է խնդրում։
Որդիս հար վածում է նրան, իսկ նա մի ձեռքով այնպես է հրում, որ որդիս ընկնում է։ Այնուհետև որդիս վերցնում է իրենից ոչ հեռու ընկած մի մեծ քար և ամբողջ ուժով հար վածում հար ձակվողի մեջքին։Տղամարդն ընկնում է, իսկ աղջիկը ազատվելով նրանից անմիջապես փախչում է։ Որդիս փորձում է նրան կանգնեցնել, բայց նա արագ վազում է ու որդիս չի հասցնում նրան կանգնեցնել։
Երկու օր անց մեր դուռը թակեցին: Բացելով դուռը ՝ ես տեսա մի գեղեցիկ երիտասարդ աղջկա, որի ձեռքին մեծ արջուկ էր: Աղջիկը սկսեց շնորհակալություն հայտնել ինձ այդպիսի հրաշալի որդի դաստիարակելու համար, ես շատ հպարտ էի և հուզված: Միակ բանը, որ ես չհասկացա, այն է, թե ինչպե՞ս էր այդ աղջիկը իմացել իր փրկչի անունը և, առավել եւս, հասցեն..