Մի օր որդուս դասարանցու հայրն ասաց, որ որոշակի խնդիրներ ունի և խնդրեց տղային մի քանի օր պահել մեր տանը․ այսօր այդ տղան արդեն 19 տարեկան է

Որդուս 9-երորդ տարեդարձին ես ու տղայիս դասընկերները գնացինք կինո, հետո պիցցա ուտելու։ Խնջույքը շարունակեցինք մեր տանը, և երեխաներից մեկը մնաց գիշերելու։ Այնքան լավ օր էր, բոլորը գոհ և ուրախ հե-ռացան՝ ինձ շնորհակալություն հայտնելով։Տղան, ով մնացել էր մեր տանը, վերջերս էր առանց մոր մեծացել։

Ծնողները բաժանվել էին, երբ ինքը 2 տարեկան էր, ապրել է մոր հետ, սակայն մի քանի ամիս առաջ ծանր հի-վանդությունը տարավ նրան։ Հայրն ամուսնացած է, նախկին կնոջ հետ պատահածից հետո որդուն տարել էր իր տուն, սակայն երեխան այնտեղ տեղ չուներ․ նրան չէին ընդունում ոչ հոր նոր կինը, ոչ էլ երեխաները․․․

Երեկոյան տղան ինձ այնպիսի բաներ ասաց, որ քիչ էր մնում արտասվեի հենց նրա ներկայությամբ․ հայրն աշ-խատում է մինչև երեկո, և երեխան ստիպված է ամեն օր նստել դպրոցի դիմացի աստիճանններին և մինչև ժա-մը 7-ը սպասել նրան, հոր կինը հրաժարվում է գալ նրա հետևից։

Քնում է հատակին, քանի որ մահճակալի տեղ իրեն չեն հատկացնում,ոչ մեկ չի օգնում դասերն անել, մի խոսքով, տղան կարծես գոյություն չունի ընտանիքում։Դրանից հետո սկսեցի որդուս հետ միասին նրան բերել մեր տուն, իհարկե նախապես զգուշացրեցի նրա հորը։

Երեխաները միասին անում էին դասերը, ես կերակրում էի տղային, բոլորս միասին խաղում էինք, մինչև որ 7-ին գալիս էր հայրը ու տանում որդուն։Իսկ ամենալավն այն է, որ ես կարողացել եմ մեծացնել խելացի, բարի, ուրախ մարդու, ում սրտում անգամ մի կաթիլ չարություն և խռով չկա։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS