Մի օր ուսուցիչը հարցրեց աշակերտներին․ -Ինչու՞ են մարդիկ վիճելիս բարձրացնում ձայնը․․․
-Երևի, նրանք կորցնում են հավասարակշռությունը,- ենթադրեցին աշակերտները։
-Բայց ինչի՞ համար բարձրացնել ձայնը, եթե զրուցակիցդ դիմացդ նստած է,-շարունակում էր ուսուցիչը։
Աշեկերտները միայն թափ տվեցին ուսերը։ Նրանք մինչ այդ երբեք չէին մտածել դրա մասին։
Այդ ժամանակ ուսուցիչն ասաց․
-Երբ մարդիկ վիճում են, նրանց միջև դժգոհությունը մեծանում է, նրանց սրտերը հեռվանում են։ Դրա հետ մեկտեղ միմյանցից հեռան ում են նաև մարդկանց հոգիները։ Լսելի դառնալու համար, ստիպված են լինում բարձրացնել ձայնը։ Իսկ ի՞նչ է լինում, երբ մարդիկ սիր ահարված են։ Նրանք չեն գոռում, խոսում են շատ կամաց ձայնով։ Նրանց սրտերը միմյանց շատ մոտ են գտնվում, իսկ սիրահարների միջև տարածություն կարծես գոյություն չունի։
-Իսկ ի՞նչ է լինում, երբ մարդկանց ղեկավարում է սերը,- կրկին հարցրեց ուսուցիչը, — նրանք նույնիսկ չեն խոսում, այլ միայն շշնջում են։ Երբեմն նույնիսկ խոսքեր պետք չեն, քանի որ աչքերն ամեն ինչ ասում են։
Մի մոռացեք, որ վեճերը հեռվացնում են ձեզ, իսկ բարձր տոնով ասված բառերը ձեր միջև տարածությունն էլ ավելի են մեծացնում։ Մի չարաշահեք սա, քանի որ կգա մի օր, երբ հեռավորությունն այնքան մեծ կդառնա, որ այլևս ետ դարձի ճանապարհ չի լինի։