Մի օր պատահական ծնողներիս մահճակալի տակից մի մեծ տուփ սնիկերս գտա․․․Կյանքում չեմ մոռանա այդ օրը
Այս պատմո ւթյունը տեղի է ունեցել 90-ականների սկզբին, այդ ժամանակ 7 տարեկան էի: Հիշում եմ, որ «Սնի-կերս», «Մարս» և նմանատիպ այլ կոնֆետները նոր էին դուրս եկել վաճառքի:Որքան էինք ուրախանում, երբ աշխատավարձի օրը հայրիկս տուն էր վերադառնում և մեզ տալիս երկար սպասված կոնֆետը:
Մի օր էլ, Ամանորից 2 օր առաջ, ծնողներիս մահճակալի տակից պատա հաբար մի մեծ տուփով սնիկերս գտա: Աստված իմ, աչքերիս առաջ ամեն ինչ սևա ցավ…Ամբողջ օրը էլ ոչ մի բանի մասին չէի կարո ղանում մտածել:
Երեկոյան ծնողներս գնացին իրենց ընկերների տուն, իսկ ես անցա գործի: Մահճ ակալի տակից հանեցի տուփը և սկսեցի ուտել՝ հենց հատակին նստած: 9-երորդն արդեն մի կերպ էի ուտում:
Այդ գիշեր քիչ էր մնում մահանայի սրտխառնոցից:Բարձրացավ տաքությունս,իսկ առավոտյան ինձ տեղափոխե-ցին ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ էլ դիմավորցի Նոր տարին:Դրանից հետո էլ տանել չեմ կարողանում սնի-կերսի համը, նույնիսկ հոտը զզվանք է առաջացնում, այն ինձ մոտ ասոցացվում է հիվանդանոցի պալատի հետ: