Մի օր տարեց ուսուցիչը հարցրեց երեխաներին, թե ինչու են մարդիկ վիճելու ընթացքում բղավում․․․Աշակերտները երբեք չեն մոռանա այդ դասը

Մի օր տարեց ուսուցիչը հարցրեց երեխաներին, թե ինչու են մարդիկ վիճելու ընթացքում բղավում․․․Աշակերտները երբեք չեն մոռա-
նա այդ դասը։ Մի օր ուսուցիչը հարցրեց երեխաներին․

—Ինչու՞ են մարդիկ վիճելիս բարձրացնում ձայնը։

—Երևի, նրանք կորցնում են հավասարակշռությունը,- ենթադրեցին աշակերտները։

—Բայց ինչի՞ համար բարձրացնել ձայնը, եթե զրուցակիցդ դիմացդ նստած է,-շարունակում էր ուսուցիչը։

Աշեկերտները միայն թափ տվեցին ուսերը։ Նրանք մինչ այդ երբեք չէին մտածել դրա մասին։

Այդ ժամանակ ուսուցիչն ասաց․

—Երբ մարդիկ վիճում են, նրանց միջև դժգոհությունը մեծանում է, նրանց սրտերը հեռվանում են։ Դրա հետ մեկտեղ միմյանցից հե-
ռանում են նաև մարդկանց հոգիները։ Լսելի դառնալու համար, ստիպված են լինում բարձրացնել ձայնը։ Իսկ ի՞նչ է լինում, երբ մար-
դիկ սիրահարված են։ Նրանք չեն գոռում, խոսում են շատ կամաց ձայնով։ Նրանց սրտերը միմյանց շատ մոտ են գտնվում, իսկ սի-
րահարների միջև տարածություն կարծես գոյություն չունի։

—Իսկ ի՞նչ է լինում, երբ մարդկանց ղեկավարում է սերը,- կրկին հարցրեց ուսուցիչը, — նրանք նույնիսկ չեն խոսում, այլ միայն շշն-
ջում են։ Երբեմն նույնիսկ խոսքեր պետք չեն, քանի որ աչքերն ամեն ինչ ասում են։

Մի մոռացեք, որ վեճերը հեռվացնում են ձեզ, իսկ բարձր տոնով ասված բառերը ձեր միջև տարածությունն էլ ավելի են մեծացնում։
Մի չարաշահեք սա, քանի որ կգա մի օր, երբ հեռավորությունն այնքան մեծ կդառնա, որ այլևս ետ դարձի ճանապարհ չի լինի։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS