Մի օր տերը Եզոպոսից պահանջեց բերել աշխարհի ամենալավ ու ամենավատ բանը․․․Իմաստուն առակ, որը պետք է իմանան բոլորը

Մի օր տերը Եզոպոսից պահանջեց բերել աշխարհի ամենալավ ու ամենավատ բանը․․․Իմաստուն առակ, որը պետք է իմանան բոլո րըԱշխարհում լավ կամ վատ բաներ շատ կան, բայց դրանք կամ լինում են լավը կամ վատը, իսկ լեզուն աշխարհի թե ամենալավ և թե ամենավատ բանն է։

Քսանթոսը, որ Հին Հունաստանի անվանի իմաստասերներից էր, մի օր ճաշկերույթ է կազմակերպում։ Նա ցանկանում էր լավ պատ վել և շոխ հյուրասիրություն կազմակերպել և իր ստրուկ Եզոպոսին հրամայում է շուկայից բերել ամենալավ բանը։ Ճաշի ժամանակ յուրաքանչյուրի առջև դրվում է մի աման լեզու:

Քսանթոսը զարմացած հարցնում է Եզոպվոսին, թե ա՞յս էր աշխարհի ամենալավ բանը: Ստրուկը պատասխանում է.

— Սա է աշխարհի ամենալավ բանը, դրանից ավելի լավ բան չկա: Դրանից են դուրս գալիս ամեն իմաստություն ու զվարթ երգ: Լեզ վով են կառուցվում քաղաքներ և մարդիկ իրենց միտքն ու զգացմունքները լեզվով են արտահայտում:

Մել այլ անգամ Քսանթոսը Եզոպոսից պահանջում է, որ շուկա գնա և բերի աշխարհի ամենավատ բանը: Ստրուկը դարձյալ լեզու է բերում: Քսանթոսը տարակուսած նայում է և բարկանում է ստրուկի վրա, բայց վերջինս հանդարտ բացատրում է.

— Մի զայրանար. տեր իմ լեզվից վատ ի՞նչ կա աշխարհի վրա: Դրանով կործանվում են քաղաքներ. Ասվում են ստերն ու հայհոյանք ները: Լեզուն աշխարհի ամենալավ և թե ամենավատ բանն է. նայած թե ինչպիսի բերանում է գտնվում և ո՞վ է նրա տերը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS