Նոյեմբերի 3-ին Լոնդոնում կայացել է Հայկական բարեգործական ընդհանուր միության՝ ՀԲԸՄ-ի լոնդոնյան գրասենյակի գալա-ընթրիքը, որին ներկա է գտնվել Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Նա հանրությանը ներկայացել էր ընտրյալի՝ Բեթի Վարդանյանի հետ։ Առաջին անգամ զույգին միասին նկատել են Երևանում՝ հունիսին կայացած Արամ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթին։ Նշենք, որ Բեթի Վարդանյանը «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատեր Կարեն Վարդանյանի դուստրն է։
ՀԲԸՄ-ի լոնդոնյան գրասենյակի գալա-ընթրիքին
Արամ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթին