Մկրտիչ Արզումանյանը՝ Գյումրու քաղաքապե՞տ․ Անսպասելի որոշում

Ինչպես արդեն հայտնի է, ավարտվել է իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստը:

Մոտ 5 ժամ տեւած ներկուսակցական նիստում՝ փակ քվերակությամբ որոշվել է, որ Երեւանի քաղաքապետի թեկնածուն լինելու է դերասան Հայկ Մարությանը:

Նրա օգտին կողմ է քվերակել  8 կուսակցական: ՔՊ-ի մեր աղբյուրների փոխանցմաբ՝ թեժ պայքար է եղել Ալեն Սիմոնյանի եւ Հայկ Մարությանի միջև:

Նրանց համար քվերակությամբ երկորդ փուլ է անցկացվել: Սակայն, վերջնարդյունքում ընտրությունը կանգ է առել Մարությանի վրա: Ալեն Սիմոնյանի թեկնածությանը կողմ է եղել 5 հոգի:

Ի դեպ, նշենք, որ քաղաքապետի թեկնածու լինելու համար ինքնաառաջադրվել էին պատգամավոր Ալեն Սիմոնյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Զառա Բաթոյանը, վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը:

Հայկ Մարությանի որպես քաղաքապետի առաջադրումն անսպասելի էր Հայաստանի այլ քաղաքական ուժերի համար։

Հաշվի առնելով Հայկի ժողովրդականությունն ու հասարակության կողմից սերը, և այն, որ քաղաքապետ է ընտրելու ժողովուրդը, լուրջ խնդիր է առաջացրել կուսակցությունների մոտ, քանի որ Հայկի հաղթանակը գրեթե կասկած չի հարուցում:

Ըստ շրջանառվող լուրերի, որոշ ուժեր փորձել են համոզել Մկրտիչ Արզումանյանին, որպեսզի վերջինս իր համաձայնությունտ տա՝ Գյումրու քաղաքապետ առադարվելու համար։

Մկրտիչ Արզումյանը, թեպետ, աչքի չի ընկել քաղաքական ու հասարակական պայքարում, ակտիվ մասնակցություն չի ունեցել տարբեր ցույցերին, սակայն այդուհանդերձ հայրենասեր շատ սրտացավ է մեր երկրի, նրա զարգացման համար։

Հաշվի առնելով նաև այն, որ Մկոն գյումրեցի է, սա ևս հավեյալ խթան է Մկոյի ՝ Գյումրու քաղաքապետի պաշտոնում առաջադրման համար։

Աղբյուր՝ Info24.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS