Մշտապես հոգնածության զգացում, ճնշվածություն, դեպրեսիա, հաճախակի գլխացավեր, անընդհատ գլխապտույտներ։ Այս նշանները ձեր անբաժան ուղեկիցն են և անխուսափելի, եթե տառապում եք անքնությամբ։
Անքնությունը կարող է առաջանալ մշտական սթրեսի և նյարդային լարվածության հետևանքով: Քնի խանգարումներ նկատվում են նաև ամեն օր խիտ ռեժիմով աշխատող մարդկանց մոտ և նրանց մոտ, ովքեր հաճախ են սուրճ, ուժեղ թեյ և ալկոհոլ օգտագործում։
Բանանի ջուրը իմ սիրած հանգստացնող և քնեցնող միջոցն է: Բանանի մեջ կալիումը և մագնեզիումը նպաստում են մկանների թուլացմանն ու հանգստությանը, հիմա ես երեկոները հեշտությամբ կարող եմ քնել և հանգիստ արթնանալ: Բացի այդ, կեղևով պատրաստված բանանն այնքան համեղ է։
Բանանով ըմպելիք
Բաղադրիչներ
- 1 բանան
- 200 մլ ջուր
- դարչին
Պատրաստման եղանակը
Ջուրը եռացնել։ Բանանը լավ լվանալ, ծայրերը կտրատել և դնել ջրի մեջ։ Եռացող ջրի մեջ եփել բանանը 10 րոպե։
Ըմպելիքը պատրաստ է։ Կարող եք ավելացնել նաև դարչին, որպեսզի անուշ բուրի։
Հաճելի բոնուս: կեղևով եփած բանանին կարելի է ավելացնել մի փոքր կակաո, դարչին և շաքարի փոշի։ Շատ օգտակար է երեկոները քնելուց առաջ ուտել, այն կբարելավի մարսողական համակարգը և ընդհանուր մաշկի վիճակը։