Մոտենում է Ամանորը․․․8 կարևոր բաներ, որոնցից պարտադիր պետք է ազատվել մինչև Նոր տարի, որպեսզի գալիք տարին լինի
հաջողակ։Մինչ Նոր տարվա սկիզբ մնացել են հաշված օրեր: 2020 թվականը կլինի բարենպաստ տարի՝ հագեցած վառ տպավորութ-
յուններով և հաճելի պահերով:

Որպիսի գալիք տարին լինի հաջողակ, պետք է նախօրոք պատրաստվել:Մասնագետները խորհուրդ են տալիս ազատվել հետևյալ
բաներից՝ մինչ Նոր տարվա սկսվելը, որպիսի այն ձեզ համար անցնի ուրախ և երջանիկ:
- Ֆոբիաներ, վախեր
Հաճախ մեր փոքր վախերը փչացնում են մեր կյանքը: Դրանք թույլ չեն տալիս լիարժեք բացահայտել մեր պոտենցիալը: Փորձեք հաղ-
թահարել ձեր գոնե մի քանի վախերը: Դրա համար կարող եք դիմել մասնագետների:
- Խռով
Խռովը կարծես պարազիտ լինի,որը թույլ չի տալիս կենտրոնոնալ գլխավորի վրա,և միայն տանջում է մեր սիրտը:Դրա համար էլ փոր-
ձեք բաց թողնել ամեն վատ բան: Մի կենտրոնացեք բացասականի վրա: Ջուրը գցեք ձեր խռովը, իսկ ձեզ նեղացնողի հետ կարող եք
այլևս չշփվել՝ պարզապես նրա մասին մոռանալով: Քայլեք առաջ:
- Անպետք մարդիկ
Մոռացեք այն մարդկանց մասին, ում հետ շփվում եք միայն անշնորք չթվալու համար: Ջնջեք ձեր կյանքից այն բոլորին, ովքեր ձեզ ոչ
մի օգուտ չեն տալիս, իսկ նրանց հետ շփումը հաճույք չի պատճառում:
- Ատելի աշխատանք
Եթե գնում եք աշխատանքի՝ ինչպես մահապատժի և անհամբերությամբ սպասում եք օրվա ավարտին, ապա, հավանաբար, դա ձեր
տեղը չէ: Աշխատանքը պիտի լինի ոչ միայն եկամուտի աղբյուր, այլև որոշակի հաճույք պատճառի:
- Մեղքի զգացում
Ոչ մեկս էլ սուրբ չենք: Լինում է այնպես, որ վատ արարքներ ենք գործում: Փորձեք ուղղել սխալները, ներողություն խնդրեք: Բայց էլ
մի տանջեք ձեզ գործած արարքների համար: Մեղքի զգացումը ձեզ հետ մի տարեք հաջորդ տարի:
Պարտքեր
Եթե ուզումեք,որ գալիք տարում ունենաք ֆինանսական հաջողություն,ուրեմն փորձեք փակել պարտքերը:Այլապես չի ստացվի ամեն
ինչ սկսել նոր էջից:
Վնասակար սովորություններ
Ազատվեք վատ սովորություններից, որոնք առողջությանը վնաս են պատճառում: Դա բարդ է, բայց փորձեք: Ազատվեք գոնե մի վնա-
սակար սովորությունից:
- Կասկածներ
Թույլ մի տվեք, որ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան թուլացնի ձեր հավատը և փչացնի պլանները: Մի կասկածեք: Պլան մշակեք և գործեք:
Եթե ազատվեք կասկածներից, հաջողությունը կժպտա ձեզ:
