Մոտ մեկ ամիս առաջ վերադարձանք սկեսուրիս տնից․ Նա ընկերուհուն զանգելու փոխարեն զանգել էր ինձ ու այնպիսի բաներ  լսեցի, որ․․․

Մոտ մեկ ամիս առաջ վերադարձանք սկեսուրիս տնից․ Նա ընկերուհուն զանգելու փոխարեն զանգել էր ինձ ու այնպիսի բաներ  լսե-
ցի, որ․․․Մոտ 1 ամիս առաջ էր, ամուսնուս հետ նոր էինք վերադարձել տուն. նրա ծնողներին հյուր էինք գնացել: Երեկոն անցել էր սո-
վորականի պես. նստեցինք,սուրճ խմեցինք, եկանք տուն:Ինձ թվում էր,որ բոլորը գոհ են,ամեն ինչ լավ է անցել,սկեսուրս շատ ուրախ
ժպտում էր, կատակում:

Արդեն կես տարի ամուսնացած ենք, և այս ամբողջ ընթացքում ոչ մի անգամ որևէ տհաճ խոսակցություն սկեսուրիս հետ չի եղել,
մեր ընտանիքում էլ ամեն ինչ լավ է: Ամուսինս շինարարության ոլորտում է աշխատում, ես էլ անցյալ տարի եմ ավարտել, հիմա պոլի-
կլինկայում եմ աշխատում, և այնքան էլ շատ չեմ վաստակում:Մեր ընտանիքի հիմնական ֆինանսական պատասխանատվությունն
ամուսնուս վրա է:Այդ օրը եկանք տուն, հանեցի վերարկուս, տեսա, որ սկեսուրս է զանգում: Մտածեցի,երևի ինչ-որ բան ենք այնտեղ
մոռացել, զանգել է, որ զգուշացնի:Հանկարծ լսեցի.

—Արմինե, Արմինե…որդիս և ՆԱ նոր գնացին: Սպասիր մի բան պատմեմ…Իսկ ես Լուսինեն եմ, և այդ պահին չկարողացա զսպել
հետաքրքրասիրությունս և որոշեցի ոչինչ չասել: Սկեսուրիս լսողությունն այնքան էլ լավ չէ, և նա չնկատեց էլ, որ ձայն չեմ հանել:

—Այ քեզ հարս: Ապրում են որդուս հաշվին, նա էլ ձևացնում է, իբր աշխատում է, բայց գումար չունի:Երեխայի հույս էլ դեռ չկա: Չնա-
յած, հիմա լավ ֆիգուրա ունի, բայց որ մի երեխա ունենա, այնքան կգիրանա, որ էլ չի լինի կարգի բերել մարմինը: Ակնհայտ է, որ գի-
րանալու հակում ունի: Խեղճ որդիս էլ պիտի ստիպված ապրի հետը: Լավ, էտ հեչ… բայց հետը խոսելու թեմա էլ չկա, անհետաքրքիր
մարդ է, թե որդիս ինչպես է հետը ապրում…

Լսեցի այդքանը և անջատեցի: Այլևս չէի կարող լսել: Ամուսնուս ոչինչ չասացի, ամբողջ գիշեր պառկած մտածում էի, թե նա ինչու է
նման կերպ արտահայտվում իմ մասին: Առավոտյան զանգեցի քրոջս, նա էլ ասաց.

—Ոչինչ, ձևացրու, իբր ոչինչ չի եղել: Երբ երեխաներ ունենաս, կհասկանաս, որ նրանք քեզ համար լավագույնն են: Քեզ կթվա, որ քո
որդուն ոչ ոք արժանի չէ:

Հեշտ չէր, բայց ընդունեցի քրոջս ասածը, համաձայն եմ նրա հետ: Այս ընթացքում փորձում եմ լավ հարաբերություններ պահպանել
սկեսուրիս հետ, քանի որ գիտեմ, որ ես էլ իրեն դուր չեմ գալիս, բայց նա ինձ դա ցույց չի տալիս:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS