Մոտ մեկ տարի առաջ իմացա, որ ամուսինս սիրուհի ունի. Նա զարմանում էր, որ իմանալով հանդերձ, ես տեսարաններ չէի սարքում

Մոտ մեկ տարի առաջ իմացա, որ ամուսինս սիրուհի ունի: Երկար ժամանակ ես չէի կարողանում ընդունել եւ հասկանալ, որ դա կարող է պատահել ինձ հետ: Այդ կինն ինձ զանգահարեց եւ առաջարկեց հանդիպել: Խնամ-ված, բարալիկ կին էր, որ պահանջում էր անմիջապես ազատ թողնել ամուսնուս:

— Նայեք ինքներդ Ձեզ, քրջոտ տեսք ունեք: Մազերը կեղտոտ են, ավելորդ քաշ ունեք, իսկ դեմքը… Ինչի մասին է խոսքը, ես զարմանում եմ, թե ինչպես է նա նույնիսկ քնում Ձեզ հետ:

— Երկու երեխա ծնիր, նոր կխոսեմ քեզ հետ,- պատասխանեցի, եւ հասկացա, որ դա ամենավատ արդարա-ցումն է:

Մենք ոչնչի չհասանք այդ զրույցով, պարզապես միմյանց վիրավորեցինք վերջին խոսքերով: Ես տուն վերադար-ձա սարսափելի հուզական վիճակում, իմ ինքնագնահատականն ահավոր ընկել էր: Երբ ես հասցրեցի այսքան ինձ անտեսել… Հետո հասկացա, որ ժամանակն է փոխել ինչ-որ բան: Փոփոխեցի ամենօրյա ռեժիմս, սկսեցի մի քիչ ազատ ժամանակ հատկացնել միայն ինքս ինձ:

Ինտերնետում գտա բազում մարմնամարզական վարժություններ, որոնք օգնեցին մարմինս կարգի բերել: Ես սկսեցի հոգ տանել իմ մասին, ավելի ինքնավստահ ու երջանիկ դարձա:Ամուսինս զարմանում էր, որ սիրուհուն հանդիպելուց հետո ես հիստերիա չարեցի և նրան որեւէ բան չասացի: Երբ ես սկսեցի մարզվել ու փոխվել, նա կասկածեց, որ սիրեկան ունեմ:

Սկսեց հետեւել ինձ, ժամանակին տուն էր վերադառնում եւ ի վերջո մոռացավ իր սիրուհուն:Ծաղիկներով ու ծնկի իջած խնդրեց իրեն ներել եւ նորից հնարավորություն տալ …Ես չգիտեմ, թե ինչպես է ամուսնուս հետ մեր հարաբերությունները հետագայում զարգանալու, բայց մի բան հասկացա: Անկախ նրանից, թե քանի երեխա, կամ որքան ծանրաբեռնված աշխատանք ունեք, դուք երբեք չպետք է մոռանաք ձեր անձի մասին:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS