Նախկինում ապրում էի մորս հետ: Աշխատավարձս բավականացնում էր, որ վճարեմ կոմունալները, սնունդ գնեմ, մարզասրահ հաճախեմ: 35 տարեկանում որոշեցի ամուսնանալ, բայց երևի իզուր:
Ես թողեցի մորս և տեղափոխվեցի կնոջս բնակարան: Այն մնացել էր կնոջս առաջին ամուսնությունից, ինչպես և դուստրը…Երբ մենք սկսեցինք միասին ապրել, սկսեցին ֆինանսներին վերաբերող խնդիրներ: Կինս նույնպես աշխատում է, սակայն ավելի շատ է վաստակում:
Մայրս մնացել է թոշակի հույիսն, և ես նրան ամսական 20 000 դրամ եմ տալիս՝ ամենաանհրաժեշտ ծախսերը հոգալու համար:
Կինս սկսել է բողոքել, որ մենք ինքներս ունենք գումարի կարիք:
Վերջերս ուզում էի վարկ վերցնել և տալ մորս, որ հանգիստ ապրի, իսկ մենք ամեն ամիս մարենք այն, սակայն կինս սարսափելի սկանդալ սարքեց, իսկ հաջորդ օրը զանգեց զոքանչս, ասա, որ իմ պատճառով իր աղջիկը սկսել է շատ աշխատել և այդպես կարող է ուժասպառ լինել:
Կարելի է մտածել, որ ես չեմ աշխատում…
Կինս այնքան անամոթ է դարձել, որ նույնիսկ առաջարկեց, որ մայրս վարձով տա մյուս սենյակները կամ վաճառի մեծ բնակարանը, գնի 1-սենյականոց, իսկ մնացած գումարով հանգիստ ապրի: Միայն դա էր պակասում, որ նա տնօրինի, թե որտեղ պիտի ապրի իմ մայրը:
Ես այնքան եմ զղջում, որ ամուսնացել եմ, ի՞նչ անեմ: