Մորս ընկերուհու 9-ամյա երեխան կտրատել էր մայրիկիս գործած բլուզը․․․Զարմանում եմ այդ կնոջ անպատասխանատվության մակարդակի վրա

Մորս ընկերուհու 9-ամյա երեխան կտրատել էր մայրիկիս գործած բլուզը․․․Զարմանում եմ այդ կնոջ անպատասխանատվության մա-
կարդակի վրա։Մի դեպք եմ ուզում պատմել, որը տեղի է ունեցել մի քանի տարի առաջ:

Մայրս կարողանում է հրաշալի գործել ու հենց դրանով էլ գումար է վաստակում:Պատվերով շարֆեր,բլուզներ,գլխարկներ է գործում:
Մեր տանը հաճախ են ամենուր կախված լինում գործած իրեր: Նրանք, ովքեր զբաղվում են այդ գործով, գիտեն,որ միայն գործելը քիչ
է, հետո պետք է այն ճիշտ լվանալ ու չորացնել:

Միայն այդ դեպքում ապրանքը կունենա լավ տեսք:Մայրիկս ուներ ընկերուհի, որը հաճախ էր գալիս մեր տուն իր 9 տարեկան որդու
հետ: Այդ չարաբաստիկ օր, մինչ ընկերուհիները նստել էին խոհանոցում՝ սուրճ խմելու, տղան խնդրել էր՝ մնալ իմ սենյակում, կար-
դալ գրքերս, խաղալ:

Այդ ժամանակ ես տանը չէի:Անցել էր մոտ 1 ժամ, և հյուրերը հրաժեշտ էին տվել ու գնացել:Երբ մայրիկս մտել էր սենյակ, սարսափով
հայտնաբերել էր, որ բլուզը, որի վրա ինքը չարչարվել էր 15 օր ու հաջորդ օրը պիտի տար պատվիրատուին, ամբողջությամբ կտրա-
տած էր:

Հնարավոր չէ նկարագրել, թե մայրս այդ պահին ինչ էր զգացել:Նա անքան գումար,չարչարանք ու ժամանակ էր տրամադրել։ Գործին
ծանոթ մարդիկ գիտեն, թե որքան բարդ աշխատանք է գարուսից իրեր գործելը:Մայրիկս վերցրել էր բլուզն ու շտապել ընկերուհու
տուն:

Նրանք ապրում են մեր կողքի շենքում: Սակայն մայրը՝ տեսնելով մեծ, հասուն որդու արածը, սկսել էր պաշտպանել նրան, իսկ մայրի-
կիս խորհուրդ էր տվել մյուս անգամ ավելի լավ պահել մկրատը,հատկապես,եթե գիտի,որ իրենց տուն երեխա է գնալու:Մայրս ստիպ-
ված էր եղել նոր թելեր գնել, ներողություն խնդրել հաճախորդից:

Արդյունքում նա ուշացրել էր պատվերը, իսկ ընկերուհու հետ շփումը՝ դադարեցրել:Իսկ ձեզ մոտ ի՞նչ տհաճ միջադեպեր են եղել՝
կապված հյուրերի հետ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS