Մորս հանձնել եմ ծերանոց և որոշել եմ․․․Տուն կբերեմ, երբ շատ թույլ լինի, մարդիկ պետք է տանը մահանան
Երբ հիվանդ, ծեր ծնողներն ապրում են երեխաների հետ, դա բոլորի համար դառնում է ծանր փորձություն: Անհամատեղելի են սովո-
րությունները, կյանքի ռիթմը, տարբեր սերունդների պահանջարկները:Ես միշտ կարծում էի, որ ծերանոցում հայտնվում են այն մար-
դիկ, ովքեր ոչ մի հարազատ չունեն, մինչև որ ինքս հայտնվեցի նման իրավիճակում…Մայրս ինձ ունեցել է 42 տարեկանում, սակայն
ամուսնու հետ շատ քիչ է ապրել: Ինձ միայնակ է մեծացրել:
Հորս հետ լավ հարաբերություններ ունեի, սակայն իմ մասին պատասխանատվության մեծ բաժինն ընկած էր մորս ուսերին: Հիմա
մայրս 77 տարեկան է: Մի տարի առաջ նա սկսեց կորցնել հիշողությունը, իսկ ինքնազգացողությունը կտրուկ վատացավ:Ժամանակի
հետ մանրուքները իրական խնդրի վերածվեցին, և նա վտանգավոր դարձավ:Տանից դուրս գալուց առաջ ստիպված էի անջատել գա-
զը, ջուրը, հանել պատուհանների բռնակները:
Մորս մոտ Ալցգեյմերի հիվանդություն ախտորոշվեց: Նա կարող էի գիշերը նստել և միայնակ խոսել, ինձ ագրեսիվ վերաբերվել, ինքն
իրեն վնասել: Պատրաստվում էի ամուսնանալ, սակայն ստիպված եղա հետաձգել: Մորս համար խնամող էի ուզում գտնել, բայց վս-
տահելի մարդ չկար, իսկ մայրս էլ դժվար էր համակերպվում որևէ մեկի ներկայության հետ: Նյարդերս տեղի էին տալիս, էլ չէի դիմա-
նում:Մի օր հայրս եկել էր մեր տուն և տեսնելով մորս վիճակը՝ ասաց, որ պիտի համարձակվեմ և լուրջ քայլի դիմեմ: Հայրս ասաց.
-Հիվանդ մորդ խնամելով, ով ոչինչ և ոչ մեկին չի հիշում և չի ճանաչում, միայն զուր վատնում ես կյանքդ:
Սկզբում ինձ շատ վատ էի զգում, զզվում ինքս ինձանից, ոչինչ չէի ուտում: Ուզում էի ամեն օր գնալ, տեսնել, թե մայրս ինչպես է իրեն
զգում ծերանոցում: Ի վերջո,գնացի 3 օր անց. նա չցանկացավ տեսնել ինձ:Գնացի 1 շաբաթից. նա ինձ այլևս չէր ճանաչում: Կարծում
եմ, որ երբեմն պիտի մտածենք ինքներս մեր մասին: Հիմա ամեն շաբաթ օր գնում եմ մորս տեսակցության: Նա երբեմն արտասվումէ
, խղճում եմ նրան… Բայց այլևս չեմ կարող խնամել նրան՝ միևնույն ժամանակ լսելով անեծքներ,դա սարսափելի դժվար է:Բայց որո-
շել եմ՝ նրան տուն բերել, երբ շատ թույլ լինի: Կյանքի վերջին օրերը մարդիկ պիտի տանը անցկացնեն: