Երբ ես 5 տարեկան էի, կենսաբանական հայրս ինքնասպան եղավ: Դրանից հետո ինձ երկար ժամանակ ուղեկցում էր մեղքի զգացումը, կարծես ես ինչ-որ բան սխալ եմ արել: Ինձ թվում էր, որ եթե ես ինձ այլ կերպ պահեի, նա նման քայլի չէր գնա:
2 տարի անց մայրս կրկին ամուսնացավ, և այդ մարդը դարձավ իմ հայրը: Մինչև իմ 19 տարեկանը նրան հարազատ հայր էի համարում, սակայն այդքան տարիներ անց՝ ծնողներս ամուսնալուծվեցին:
Ստացվեց այնպես, որ մայրս սկսեց ապրել մի ուրիշ տղամարդու հետ, նրա անունը Էդգար էր: Սակայն նոր ընտանիքի երջանկությունը երկար չտևեց. մորս մոտ քաղցկեղ հայտնաբերեցին, և 3 ամիս անց նա մահացավ…Մորս մահվանից 5-6 օր էր անցել, երբ ինձ մոտ եկավ Էդգարը:
Մենք երկար խոսեցինք, նա ինձ ասաց, որ կարող եմ հույսս իր վրա դնել, նաև հարցրեց, արդյ՞ոք կարող է ինքը ինձ որդեգրել:Ես չէի հավատում ականջներիս: Արցունքները հոսում էին աչքերիցս…Նա ուզում էր որդեգրել ինձ…
Այդ մարդն իմ հանդեպ ոչ մի պարտավորություն չուներ, բայց որոշել էր այդքան պատասխանատու քայլի գնալ:
Ընդամենը 3 տարի անց Էդգարի մոտ մորս հիվանդությունից ախտորոշվեց:
Նա մահացավ… Սկզբում ես բարկացած էի Աստծո վրա…չէի հասկանում, թե ինչու է նա ինձ հետ այդպես վարվում…
Բայց այսօր համակերպվել եմ ճակատագրիս հետ, ուրախ եմ, որ նման մարդիկ են եղել իմ կյանքում:
Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը