Մորս պատճառով արդեն 2-րդ անգամ կանգնած եմ ամուսնալուծության շեմին, բայց․․․Չեմ ուզում, որ երեխաներս անհայր մեծանան

Ուզում եմ պատմել իմ կյանքում ստեղծված բարդ իրավիճակի մասին։ Առաջին անգամ ամուսնացա 26 տարե-կանում․ կնոջս հետ ապրեցինք 8 տարի, որդի ունեցանք։ Ամուսնալուծվելուց հետո երեխաս մնաց մոր հետ։Մի տարի առաջ ծանոթացա մի աղջկա հետ, մեզ մոտ ամեն ինչ արագ ստացվեց, ծանոթությունից 5 ամիս անց ամուսնացանք։ Հիմա նա հղի է, ինձ պիտի դուստր պարգևի։ ԲԱյց խնդիրս կայանում է մորս մեջ։

Բանն այն է, որ առաջին ամուսնությունս քայքայվեց մորս ու նախկին կնոջս տարաձայնությունների պատճա-ռով, նրանք ամեն օր վիճում էին, հետո սկսեցին միջամտել մեր բոլոր բարեկամները, արդյունքում մեր միութ-յունը չդիմացավ։ Ես այն ժամանակ լավ չէի գիտակցում, թե ինչ է կատարվում, չկարողացա փրկել ընտանիքս։

Սկզբում մայրս շատ լավ ընդունեց երկրորդ կնոջս, բայց շուտով սկսվեց միևնույն պատմությունը։ Ինձ հետ խո-սելիս մայրս բացասաբար է արտահայտվում կնոջս մասին, մատնանշում է նրա թերությունները։ Նրա հնարք-ները չեն փոխվել, նույն կերպ էլ անում էր, երբ դեռ նախկին կնոջս հետ էի։

Մայրս հասկացավ, որ չեմ պատրաստվում ամուսնալուծվել, տուն վարձեց ու գնաց միայնակ ապրելու։ Կինս իրեն մեղավոր էր զգում, մի քանի անգամ գնաց սկեսուրի տուն, որ խոսի հետը, բայց մայրս նրան նույնիսկ ներս մտնել չթողեց։

Ես հիմա չեմ կարող հոգ տանել մորս մասին, դա ինձ ցավ է պատճառում։ Ես իսկապես սիրում եմ նրան, չեմ ուզում, որ ամեն ինչ այսպես լինի։Կինս էլ երիտասարդ աղջիկ է, խորը ապրումների մեջ է։ Նա մեծ ու բարի սիրտ ունի, ինքս էլ ականատես եմ եղել, թե նա որքան համբերատար է, ինչպես է փորձում գոհացնել մորս։

Այս անգամ որոշել եմ ամեն գնով պահպանել ընտանիքս ու կանգնել կնոջս կողքին, չեմ ուզում, որ իմ երկրորդ երեխան էլ առանց հոր մեծանա։ Իսկ մայրս գուցե ժամանակի ընթացքում գիտակցի իր սխալը։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS