Պատմություն, որը մի ընտանիքի մասին է՝ բաղկացած հորից, մորից և որդուց: Երբ հայրը մահացավ, տղան մո-րը ծերանոց տարավ:Ավելի ուշ նա խոստովանեց, որ պարզապես իր համբերությունը և սերը չբավարարեցին: Մորը հազվադեպ էր այցելում:
Եվ ահա մի անգամ նրան զանգահարեցին այդ ծերանոցից: Ասացին, որ մայրը մահանում է: Որդին անմիջապես նետվեց այնտեղ: Երբ խոնարհվեց մոր անկողնու մոտ և հարցրեց՝ ինչ անի նրա համար, հիվանդությունից թուլացած մայրը խնդրեց.
-Կարո՞ղ ես այստեղ օդափոխիչ դնել: Եվ սառնարան գնել, որպեսզի սնունդը չկորչի: Ես վերջին տարիներին այն-քան հաճախ էի քաղցած գնում քնելու:
Տղամարդու աչքերին արցունքներ հայտնվեցին: Նա շփոթված հարցրեց.
-Մայրի՛կ, ինչո՞ւ երբեք այդ մասին չէիր ասում: Ես ամեն ինչ կբերեի:
Ծեր կինը սառը, կնճռոտ ձեռքով շոյեց որդու սափրած այտը և շշնջաց.
-Որդի՛ս, քաղցին և շոգին ես ընտելացա:
Դա սարսափելի չէ: Ես վախենում եմ, որ դու չես կարողանա ընտելանալ դրանց, եթե քո երեխաները քեզ բերեն այստեղ կամ սրա նման տեղ:
5 րոպե անց որդին գրկել էր անշունչ մարմինը: Մայրը նրա ձեռքերի մեջ մահացավ: