Մարդիկ միշտ էլ ձգտում են լինել ավելի յուրահատուկ, հնարել նոր բաներ, նոր զվարճանքներ, որպեսզի կյանքն ավելի լավն ու հաճելի դարձնեն: Ամեն առիթ իրեն համապատասխան վերաբերմունք է պահանջում, ամեն մարդ, իր կարգավիճակից ելնելով է արտահայտվում:
Մարդիկ իրենց ներքին ապրումները, հույզերն ու տրամադրությունն արտահայտում են իրենց կարողությունների համեմատ, մեկը երգում է, մյուսն ասմունքում, իսկ երրորդը՝ պարում:
Պարն առանձին ու պատվավոր տեղ ունի այս շարքում, քանի որ ինչ-որ իմաստով այն բնության վիբրացիաների արտահայտումն է մարդու կյանքում:
Մարդիկ պարի միջոցով հնուց ի վեր արտահայտել են իրենց սերը, երջանկությունը, թախիծը, ցնծությունը, հաղթանակներն ու անգամ սուգը: Պարով անձրև են խնդրել հեթանոսներն աստվածներից, ոգեշնչվել են ռազմիկները մարտից առաջ:
Բայց անցյալը թողնենք ու գանք մեր օրերը: Տեսեք, թե ինչպես են պարում մայր ու որդի հարսանեկան արարողության ժամանակ, այս տեսարանից աչք կտրել հնարավոր չէ:
Իսկ դուք հիշո՞ւմ եք, թե երբ եք վերջին անգամ այսպես ուրախ պարել, եթե ոչ, ապա ճիշտ ժամանակն է միանալու այս հրաշալի պարին: