Մայրիկի հետ փոքրիկ Ադելինայի զրույցը տեղի է ունեցել դեռ մեկ տարի առաջ, բայց նոր ուսումնական տարվա սկսվելու կապակցությամբ տեսանյութը վերստին վիրուսային տարածում է գտել Համացանցում։
Այդ տեսանյութում Ադելինա անունով շատ կամակոր առաջին դասարանցին ոչ մի կերպ չի ցանկանում կատարել տնային առաջադրանքը:
Նա հարցնում է մորը. «Ինչու է պետք սովորել»:
Իսկ մոր այն բացատրության կապակցությամբ, թե դա հարկավոր է, որպեսզի նա խելացի լինի, այլ ոչ թե հիմար, վստահորեն հայտարարում է. «Թող ես հիմար լինեմ»:
Աղբյուր՝ 168.am