22-ամյա Քեյթ Մայքլերը կեսգիշերին, ընկերների հետ բուռն օր անցկացնելուց հետ, իր մեքենայով տուն էր վերադառնում, երբ հանկարծ հասկացավ, որ մեքենայի վառելանյութը վերջացավ ու մնաց ամայի ճանապարհի մեջտեղում։
Քեյթի մոտ բավականաչափ գումար չկար, արդեն բավականին ուշ էր, տարածքում մեքենաներ չկային, և այս ամենը դեռ բավական չէր, նա մենակ էր ու օգնության կարիք ուներ։
Քեյթն ահավոր նյարդայնացաց ու լացակումած դուրս եկավ մեքենայից և սկսեց անհանգիստ այս ու այն կողմ քայլել։ Այդ ընթացքում նրան մոտեցավ մի տղամարդ, ով ամբողջովին կեղտոտ շորերով էր, առանց լվացվելու, երկար ու անխնամ մորուքով։ Աղջիկը միանգամից գլխի ընկավ, որ մուրացկան է, ով առիթից օգտվելով, եկել է փող մուրալու։
Բայց որքան մեծ եղավ նրա զարմանքը, երբ տղամարդը ոչ միայն գումար չխնդրեց, այլ նաև առաջարկեց իր օգնությունը։ Աղջիկը թերհավատորեն մոտեցավ նրա ասածներին և խնդրեց իրեն հանգիստ թողնելու ու հեռու մնալ։
Իսկ տղամարդն ասեց, -Խնդրում եմ քեզ, դրսում կանգնած մի մնա։
Այստեղ, այս ժամին ամենուր վտանգավոր, հանցագործ, թմրանյութերի ազդեցության տակ գտնվող տղաներ կան, հնարավոր է քեզ նկատեն ու փորձեն քեզ վնասել։ Ետ վերադարձիր ու ապահով նստիր մեքենայիդ մեջ։
Այս խոսքերից վախեցած, Քեյթը վազեց ու նստեց մեքենայի մեջ։
Մինչ նա մտածում էր, թե ում զանգի օգության կանչի՝ զգաց, որ ինչ որ մեկը ապակին է թակում․ մուրացկանն էր հետ եկել։ Քեյթը բացեց դուռն ու պատրաստվում էր տղամարդուն նորից հորդորել, որ իրենից հեռու մնա, երբ նկատեց, որ ձեռքին ունի մեկ բաք բենզին։
Տղամարդն իր վերջին 20 դոլարով, որն այդ ողջ օրվա ընթացքում էր վաստակել, գնել էր բենզին և արագ հասցրել աղջկան։ Այդ մարդը Ջոնին էր, ով կյանիք բերումով հայտնվել եր նման վիճակում։ Աղջիկը շնորհակալ լինելով, տուն հասավ։
Այդ օրվանից հետո, Քեյթն ամեն անգամ այդ տարածքով անցնելիս Ջոնիին գումար էր տալիս, հարցնում էր որպիսությունն ու գնում գործի։ Մի անգամ էլ, երբ աղջիկն իջավ գումար տալու ու զրուցելու, Ջոնին նրան դիմավորեց երկու տուփ շոկոլադով։
Այս անգամ աղջիկը Ջոնիի համար բեկումնային որոշում կայացրեց։ Տուն վերադառնալուն պես, նա Ֆեյսբուքում մի էջ բացեց, որն անվանեց՝ «Օգնենք Ջոնիին, չէ՞ որ նա օգնում է բոլորին»։
Այդ էջի շնորհիվ բոլորը ծանոթացան նրանց պատմությանն ու տեղեկացան Ջոնիի մասին և ամիսներ շարունակ կուտակեցին այնքան գումար, որքան կարողանում էին։ Եղան դեպքեր, երբ նրան նույնիսկ աշխատանք առաջարկեցին։
Այդ առաջարկներն ու գումարները 5 ամիս շարունակ հավաքելուց հետո՝ Քեյթը անակնկալ կերպով տվեց Ջոնիին ու պատմեց, թե ինչպես է այն կուտակվել։ Ջոնին ուրախությունից ու զարմանքից չէր կարողանում խոսել, միայ արտասվում էր։
Այդ օրվանից տարիներ են անցել։ Այժմ նա ունի գրեթե ամեն ինչ, քանի որ մեծ գոհունակությամբ վերցրեց գումարն ու չհրաժարվեց պատշաճ աշխատանքից և հիմա ունի այպիսի տեսք ու Քեյթի ամենամտերիմ ընկերն է։