Մտա տուն ու ապշեցի․․․Ամբողջ տունը տակնուվրա էր արված ու սեղանին մի գրություն էր դրված
-Տարօրինակ է, մտածեցի ես,-Արմենն այսօր պետք է տանը լիներ,- մտածեց նա և մտավ սենյակ։
Սենյակը դատարկ էր, միայն ակվարիումի ձկներն էին անզգույշ լողում բազմերանգ խճաքարերի միջով։ Սեղանի վրա գրություն կար դրված, արագ մոտեցա ու գրությունը վերցրեցի:
Բացելով այն՝ գտա ամուսնու գաղտնի գրությունը՝ ես ամեն ինչ գիտեմ: Գրությունը կարդալուց հետո չկարողացա հասկանալ, թե ինչ է իմացել ամուսինս։
Գլխումս անց կացնելով բոլոր հնարավոր տարբերակները, հասկացա, որ ոչինչ չկա։ Փոթորկված ստամոքսա ինձ հիշեցրեց, որ ուտելու ժամանակն է: Գնալով խոհանոց՝ սկսեցի սենդվիչներ պատրաստել, բայց սառնարանի վրա մեկ այլ գրություն գտա.
«Ընթրիքը գազօջախի վրա է»:
Մեկ էլ հանկարծ բանալիով դուռը բացելու ձայն լսեցի։ Միջանցքից մի տղամարդ հայտնվեց ծաղիկների փարթամ ծաղկեփնջով և մեծ խաղալիք արջուկով.
-Արմեն, ինչ գրություն ես թողել,-զայրացած հարցրեցի ես: Մոտենալով ինձ, ամուսինս համբուրեց ու ասաց․
-Չես գուշակում։ Ինչու չասացիր, որ շուտով երեքով ենք լինելու։
-Չենք լինելու: Ինչու ես այդպես կարծում, – զարմացած հարցրեցի ես։
-Իսկ ինչ կասես քո կերած բոլոր թթուների մասին և որ խնդրում էիր ինձ անկողին բերել մանանեխով ելակ: Իսկ ինչն է քեզ այդքան դյուրագրգիռ դարձրել։
-Բայց ես թեստ չեմ հանձնել, ես ոչինչ չգիտեմ,- ի պատասխան ամուսնուս հարցերին պնդեցի ես:
-Բայց ես գիտեմ, — ասաց ամուսինս՝ ավելի ամուր գրկելով ինձ:
-Ես շատ ուրախ եմ:
Իսկապես, ութ ամիս անց նրանք ունեցան գեղեցիկ, առողջ աղջիկ։