Մրջյունը փորձում է ոսկու խանութից գողանալ ադամանդը: Այս տեսանյութը շատ արագ տարածվում է համացանցում

Մրջյունն առաջին հայացքից թույլ ու անօգնական միջատ է թվում, սակայն իրականում այն ընդունակ է «գողության» ու կարող է անգամ ադամանդ տանել:

Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է փոքրիկ մրջյունը վերցնում ադամանդյա քարն ու փորձում այն իր հետ տանել:

Եվ չնայած որ քարը միջատի մարմնի ծավալից ավելի ծանր է, դա չի խանգարում նրան բարձրացնել ադամանդը:Հայտնի է, որ համացանցում հիթ դարձած տեսանյութն արվել է ոսկու խանութում:

Աշխարհում կա մրջյունի ավելի քան 12.000 տեսակ: Հետաքրքրական է, որ այս արարածները կարող են իրենց քաշից 10 անգամ ավելի ծանր բաներ բարձրացնել:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS